Արմեն Ավետիսյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական վարչություն. Արթուր Վանեցյան

Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ քննչական վարչություն։ «Որպես վկա հրավիրվել է, բայց հետո ինչ է եղել իր կարգավիճակը, ճիշտն ասած, դեռևս չեմ հարցրել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հոկտեմբերի 11-ին հաղորդագրություն էր տարածել՝ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու ու փողերի լվացման դեպքի առթիվ։

ԱԱԾ-ն հայտարարել է, որ 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը՝ Ավետիսյանն իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը:

Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկրյա ներդրում են:

Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում՝ նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031