168.am-ի հետ զրույցում խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նշեց, որ քննարկումներին մասնակցելու է նաև ՀՀ առաջին փոխվարչապետ, վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար Արարատ Միրզոյանը։
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին եռօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին ներկայացրել է աշխատանքային այն սկզբունքները, որոնց համաձայն այսուհետ իր աշխատանքներն է շարունակելու քաղաքապետարանը:
Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտում տեղատարափ անձրեւներից հեղեղման զոհ է դարձել արդեն տասներեք մարդ:
Արցախ կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
Վրաստանում Ադրբեջանի քաղաքացի էձերբակալվել՝ կեղծ թղթադրամներ պահելու եւ իրացնելու մեղադրանքով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին հրաժարկան չի ներկայացնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր սպասվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, քանի որ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը:
Հոկտեմբերի 15-ին Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը:
Գործարարներն ու զանգվածային լրատվամիջոցները հրաժարվել են Սաուդյան Արաբիայում խոշոր տնտեսական համաժողովին մասնակցելուց, որը հայտնի է որպես «Դավոս անապատում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին:
Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները ոչ մի իմաստ չունեն։
Ֆրանսիայի հարավի Օդ դեպարտամենտում մոլեգնող հեղեղումը ամենաուժեղն է դարձել տարածաշրջանում 1891 թվականից ի վեր:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններում հանրակցության եւ թագավորության միջեւ տարաձայնությունները պահպանվում են, չնայած այն բանին, որ «ապահարզանի» մասին համաձայնագիրը պետք է ձեռք բերվի մինչեւ հոկտեմբերի 17-ը:
Մի քանի տարվա ընդմիջումից հետո բացվել է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի հատման միակ պաշտոնական կետը՝ «Կունեյտրա»-ն:
Իսրայելացի զինծառայողները հոկտեմբերի 15-ին 22 պաղեստինցու են բերման ենթարկել Հորդանան գետի Արեւմտյան ափին:
Խորհրդարանում միակուսակցական գերակշռության բոլոր դեպքերը Հայաստանի համար ցավալի ավարտ են ունեցել, և, ի դեպ, այն իշխանության փոփոխությամբ, որը գերակշռում էր խորհրդարանում։ Այդպիսին էր 90-ականների սկզբին, այդպիսին էր իրավիճակը վերջին տարիներին՝ թավշյա հեղափոխությունից առաջ։
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ անհրաժեշտ է դիմակայել ԱՄՆ-ի քաղաքականությանը, այլապես կարող են «նոր Հիտլերներ» հայտնվել:
Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումից զոհվածների թիվը հասել է հինգի:
ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի իշխանությունները համաձայնության են եկել նոյեմբերի վերջին – դեկտեմբերի սկզբին անցկացնել կորեական երկու պետությունների երկաթուղիների միացման եւ արդիականացման աշխատանքներն սկսելու արարողությունը:
ԳԴՀ-ի կառավարող կոալիցիայի գծով կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) կրտսեր գործընկերը՝ Քրիստոնեասոցիալական միությունը (ՔՍՄ) հաղթում է Բավարիայի լանդտագի (երկրամասային խորհրդարանի) ընտրություններում՝ հավաքելով ձայների 37,2 տոկոսը:
Հոկտեմբերի 15-ին բացվել է Սիրիայի եւ Հորդանանի սահմանի «Նասիբ» հսկիչ անցակետը բեռների եւ ուղեւորների տեղափոխումների համար:
Իրաքի Բասրայի նահանգում 111 հազար մարդ է թունավորվել անորակ խմելաջրից:
«Երբ խոսվեց, որ ՀՀ-ն կմասնակցի Սիրիայում, ԱՄՆ դեսպանությունից հայտարարություն եղավ, որ հասկանում են և խնդիր չեն տեսնում, այսինքն՝ յուրահատուկ վերաբերմունք կա Հայաստանի նկատմամբ, կտրուկ դրված հարցեր չկան՝ ՌԴ-ի կամ Իրանի հետ չաշխատել, նման պայմաններ երբեք չեն դրել, և, հուսով եմ, չեն դնի»։
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ներկայացրել է անցած շաբաթ Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացքում իր ունեցած հանդիպումների արդյունքները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի դաշնակիցներից ոչ մեկն այնքան թշնամաբար չի վերաբերվում Միացյալ Նահանգներին, որքան Եվոպական միությունը:
ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը:
Ռուսաստանն Իրանին կօգնի ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման մեխանիզմ ստեղծելու հարցում:
Բոլոր շահագրգիռ կողմերը պետք է պաշտպանեն ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ ոչ միջուկային կարգավիճակի միտված ուղեգիծը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Երկրի վրա կլիման փոփոխվում է մարդու ներգործության պատճառով, ուստիեւ չի ցանկանում տրիլիոններով դոլարներ ծախսել՝ փորձելով կանխել այդ գործընթացների զարգացումը: