ՌԴ-ի Քննչական կոմիտեն (ՔԿ) ահաբեկչական գործողություն հոդվածով քրեական գործ է հարուցել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունի փաստով:
Եվրախորհրդարանի՝ հաջորդ տարվա մայիսին կայանալիք ընտրությունները կդառնան Եվրոպայում արմատական փոփոխությունների սկիզբը եւ վերջ կդնեն ֆինանսական սպեկուլյացիաների դարաշրջանին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ստորագրված որոշման համաձայն՝ Գագիկ Գաբրիելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան:
Մենք պայմանավորվել ենք, որ առաջարկություններն անենք, կառավարության ներկայացուցիչներն ասացին, որ կքննարկենք, և քննարկման արդյունքում կկայացվի որոշում:
«Մեծամասամբ խնդիր չկա, բայց 1-2 առանցքային հարցում ՀՅԴ պատգամավորները համաձայն չեն մեզ հետ, և, ոնց որ թե փոխզիջումային բան էլ չկա, բայց կքվեարկեն, ինչպես կորոշեն»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ որպես Կերչի քոլեջում տեղի ունեցած պայթյունի պատճառ է դիտարկվում ահաբեկչության վարկածը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի):
Ուկրաինայի Վինիցայի մարզում կործանված Սու-27ՈՒԲ-ի անձնակազմի երկրորդ անդամը եղել է ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի զինծառայող:
Նախնական տվյալներով տասը մարդ է զոհվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած պայթյունից:
Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոստիկանապետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։ Հիշեցնենք, որ Հ. Պողոսյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից ազատվել էր այս տարվա մայիսի 12-ին։ Այս նշանակման առթիվ՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում […]
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը հաստատ իր թեկնածությունն առաջադրելու է երկրորդ ժամկետի համար եւ կմասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի պահպանի այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել իր վարչակազմի աշխատանքի ընթացքում։
ՀՀ Աժ պատգամավոր Արմեն Աշոտյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Եթե ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշի, որ պետք է առաջադրել իր թեկնածությունը ԱԺ-ում, ապա «Ելք» խմբակցությունը կառաջադրի Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններից հետո Ազգային ժողովում վերանայվել են մշտական հանձնաժողովների կազմերը, ինչի արդյունքում չորս մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 15-ին և 16-ին «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անց են կացվել հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրություններ:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) գրանցված նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հանել իր թեկնածությունը, համապատասխանաբար, քվեաթերթիկում նշված կլինեն բոլոր 25 թեկնածուները:
«Ինձ շատ դժվար է մեղադրել անսկզբունքայնության մեջ հիմնավոր կերպով, իսկ անհիմն շատ բաներում կարելի է մեղադրել: Սա՝ մեկ: Երկրորդ՝ էստեղ սկբունքայնության շեղման ընդհանրապես դրսևորում չկա մի քանի պատճառներով»:
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, որին պատկանող տարածքում մեծ թվով զենք-զինամթերք էին հայտնաբերել, մի քանի ամիս անազատությունից հետո կալանքից ազատ է արձակվել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «հեռացող մեսիջ է» որակել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի՝ «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» հայտարարությունը:
Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ:
«Այս պահին ես նման տեղեկատվություն չունեմ՝ քննարկվե՞լ է պարոն Ծառուկյանի հետ, թե՞ ոչ: Մենք հավատարիմ ենք մեր քաղաքական պայմանավորվածությանը, երկու շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կգնա ինքնալուծարման: Ինչ սցենարով կլինի, ինչ կերպ կլինի, ես կարծում եմ, կլինի այնպես, ինչպես ենթադրում են մեր պայմանավորվածությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու չի առաջադրի»:
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նոր աշխատանքի առաջարկ է ստացել և մինչև դեկտեմբերի 15-20-ը պետք է պատասխան տա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գ.Կոստանյանը նշեց, որ առաջարկը ԵՄ դատախազությունից է, որը սկսելու է գործել 2020 թվականից, իսկ 2019 թվականից սկզբներից սկսվում է դրա կազմավորումը:
Polskie Gornictwo Naftowe i Gazownictwo (PGNiG) էներգետիկական ընկերությունը Միացյալ Նահանգների Venture Global LNG ընկերության հետ ստորագրել է Լեհաստանին տարեկան 2 միլիոն տոննա հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման պարտավորագիր:
Նոր ժամանակներում թշնամիների, մերոնքականների ու ձերոնքականների խնդիր դրված չի լինելու:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:
Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Գյոքուն շրջանի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Քահրամանմարաշ-Կայսերի մայրուղիով երթևեկող ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն կողաշրջվել է: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 24 մարդ:
Իսրայելն ի պատասխան իր տարածքի հրթիռակոծման որոշում է ընդունել փակել բոլոր հսկիչ անցակետերը Գազայի հետ սահմանին եւ եռակի՝ 9 ծովային մղոնից (16,5 կմ) մինչեւ 3 մղոն, կրճատել ձկնորսության գոտին Միջերկրական ծովում՝ միջատարածքի մերձակա ջրատարածքում: