Բաժիններ՝

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված կատարվել է 2 մլն-ից ավելի թեստավորում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված՝ ԱՄՆ-ում կատարվել է 2 միլիոնից ավելի թեստավորում:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսականծառայությունը:

«Այլ երկրները նայում են, թե մենք ինչ ենք անում: Թեստավորման ոլորտում մեր գործունեությունն ամենաճշգրիտն է»,- ընդգծել է նախագահն ամենօրյա ճեպազրույցում:

Դոնալդ Թրամփը նաև տեղեկացրել է, որ ամերիկյան բժիշկները ներկայում փորձարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդի բուժման 19 տեսակի թերապիա, ևս 26 տիպի թերապիայի փորձարկում է սպասվում: Նախագահը կարծում է, որ ԱՄՆ-ն արդեն հասել է հիվանդացության պիկին: «Նույնիսկ որոշ դեպքերում շարժվում ենք ներքև»,-հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930