 
                        Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 227-ի
 
                                    Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 227-ի, գրանցվել է 52 նոր դեպք: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կառավարության կողմից ստեղծված հիվանդությունների մոնիտորինգի կայքին:
Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին, բժիշկներ և այլք: Վրաստանի առողջապահության նախարարությունը կարծում է, որ վարակի պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        