 
                        ՊԵԿ-ում բոլոր աշխատակիցները պարգևատրվել են, բացառությամբ ղեկավար անձնակազմի
 
                                    «2020 թվականի մարտ ամսվա համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բոլոր աշխատակիցները պարգևատրվել են՝ բացառությամբ ղեկավար անձնակազմի»,- 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գեւորգյանը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է 501,560.9 հազար դրամ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        