«Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, որ ինքը նվիրյալ չէ, որ 500.000 դրամով պաշտոն զբաղեցնի, դա լավ չէ, իսկապես լավ չէ»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի գիտություն

Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, որ ինքը նվիրյալ չէ, որ 500.000 դրամով պաշտոն զբաղեցնի, դա լավ չէ, իսկապես լավ չէ:

Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից, կամ ինչո՞ւ պետք է միջին և ստորին օղակների հանրային ծառայողները, ովքեր օրնիբուն ճգնում են չնչին վարձատրության դիմաց, լինեն նվիրյալ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնցից շատերն առանց հուշարարի չեն կարող ճիշտ արտաբերել իրենց զբաղեցրած պաշտոնի անվանումը (մանավանդ, եթե այն երկար է), չպետք է նվիրյալ լինեն:

Եվ հետո, օրենք է պետք կարդալ…

Ինչ օրե՞նք…

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի 22-րդ և 24-րդ հոդվածներն ուղղակիորեն ամրագրում են հանրային շահին պետական պաշտոնյայի հավատարմության սկզբունք-պարտականությունը…

Չէ՞ որ հավատարմությունն անհնար է՝ առանց նվիրումի…»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=222408798980549&id=100036342911070

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930