
Թաիլանդի 15 նահանգում ելքի սահմանափակումները խստացվել են

Թաիլանդի 77 նահանգներից 15-ում քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակումներ ենդրվել, փակվել են ելքերը: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Թաիլանդի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնի մամուլի քարտուղարը: Նշվում է, որ խիստ վերահսկողություն է սահմանվում քաղաքացիներիտեղաշարժի նկատմամբ նշված 15 նահանգների ամբողջ տարածքներում: Չոնբուրի նահանգում էլ, որտեղ գտնվում է աշխարհիամենահայտնի ծովափնյա քաղաքների մեկը Պատայան, նույնպես փակ է:
Թաիլանդի ամբողջ տարածքում սահմանվել է պարետային ժամ՝ 22:00-ից մինչև 4:00-ն ընկած ժամանակահատվածում: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում փակվել են ժամանցի վայրերը, առևտրի կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների ու դեղատների: Միշարք քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Բանգկոկում, մտցվել է ալոկոհոլ վաճառելու արգելք: