 
                        Տաջիկստանը փակել է սահմանը օտարերկրացիների համար
 
                                    Տաջիկստանի իշխանությունները սահմանել են ժամանակավոր արգելք օտարերկարցիների ելքի ու մուտքի համար՝ նպատակ ունենալով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությանը:
«Կորոնավիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխելու համար արտակարգ դրության միջոցառումների շրջանակում որոշում է կայացվել ժամանակավորապես սահմանափակել օտարերկրացիների ելքն ու մուտքը երկրի բոլոր սահմանային անցակետերով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է կառույցը, այս սահմանափակումները չեն առնչվում Տաջիկստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ու ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        