«Դու գնացել, Բատկայի հետ Պուտինից ուզում ես բողոքե՞լ: Էդ ի՞նչ դաշտ ես դու մտել». Դավիթ Շահնազարյանը` գազի գնի և Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցի մասին
«Այս ծանր, ամբողջ աշխարհի համար ճգնաժամային իրավիճակում հանկարծ Փաշինյանը զանգահարում է Լուկաշենկոյին և ասում է` գազի գնի հարցերով մենք համատեղ պետք է հանդես գանք: Սա հիմարություն է: Սա նշանակում է՝ բացարձակ գաղափար չունենալ Բելառուս-Ռուսաստան, Լուկաշենկո-Պուտին հարաբերությունների մասին: Այնտեղ արդեն երկար տարիներ էներգակիրների հարցը համար 1 խնդիր է, և իրենք իրար շատ լավ գիտեն: Դրանից հետո կատարվում է այն, որ հաջորդ օրը Ռուասաստանը միանգամից ասում է` 36 տոկոս գազդ թանկանում է, տղա ջան, իսկ Լուկաշենկոյի հետ պայմանագիր են կնքում, որ 2 միլիոն բարել նավթ Ռուսաստանը կվաճառի Բելառուսին՝ բարելը 4 դոլար գնով»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը:
Վերջինս նշում է, որ իր եզրակացությունները հիմնված են բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա:
«Ըստ հայկական աղբյուրների` գազի գնի հարցը քննարկվել է, բայց այն, որ ասել են` գնացեք «Գազպրոմի», Միլլերի, այլ ոչ թե Միշուստինի հետ հարցը լուծեք, փաստ է: Գազի գինը միշտ եղել է քաղաքական հարց: Հիմա ասում են` սա տնտեսական, տեխնիկական հարց է: Սա Հայաստանի իշխանությունների հանդեպ անվստահության հրապարակային արտահայտություն է»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:
«Դու գնացել, Բատկայի հետ Պուտինից ուզում ես բողոքե՞լ: Էդ ի՞նչ դաշտ ես դու մտել»,- տարակուսեց ԱԱԾ նախկին տնօրենը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում