ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գուրգեն Խաչատրյանի որդին հասցրեց իրավապահների քթի տակ թաքնվել քննությունից՝ գրավոր հրաժարվելով կալանավոր լինելու կարգավիճակից:
Իրանում Նվիրաբերությունների և բարեգործությունների գծով կազմակերպությունը հայտարարել է, որ կրոնական կառույցները կրկին բացվում են 132 քաղաքում, քանի որ պաշտոնյաները մեղմացնում են սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:
Ֆրանսիայում մեկուսացումը մեծ թվով մարդկանց շրջանում հանգեցրել է քաշի ավելացման խնդրի: Երկրի 57 տոկոսից ավելին ավելորդ քաշ է ձեռք բերել, 29 տոկոսի դեպքում հակառակն է տեղի ունեցել՝ գրանցվել է քաշի կորուստ:
168.am-ի տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակման պատճառով ԱԱԾ-ում բունտ է հասունանում:
ԱՄՆ-ում սպանվել է պրոֆեսորը, որը Covid-19-ի հետազոտության մեջ «կարևոր բացահայտման շեմին էր»։
«ՀՀ-ն Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք կորցրել է ՀՀ արտաքին քաղաքականության 30-ամյա ձեռքբերումները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ։
««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը պառլամենտի կողմից երբևէ ընդունած ամենամեծ հիմարությունն էր։ Ես չեմ հիշում ՝ նախագահը դա ստորագրե՞լ է։ Չնայած՝ այդ նախագահի վրա ոչ մի հույս չկա, նա մի ամորֆ մարմին է»,- 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրելով, որ ավարտվել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Որոշակի անհամապատասխանություն կա արձանագրված հիվանդների թվի և սահմանափակումների մեղմացման միջև։ ԱԺ-ում Արսեն Թորոսյանը խոսում էր աճի հնարավոր տեմպերի մասին, արձանագրում, որ մենք ունենք կրկնավարակման դեպքեր, ուստի, ես հակասություն եմ տեսնում պարետատան և առողջապահության նախարարի դիրքորոշումների միջև, որոնք ձևավորում են իրար հետ կապ չունեցող երկու հարթություն»:
Եվրահանձնաժողովը հայտնում է, որ Եվրամիությանը սպասում է աննախադեպ տնտեսական անկում:
Ռուսաստանցի միլիարդատեր, «Սիբանտրացիտ» և «Վոստոկուգոլ» ընկերությունների սեփականատեր Դմիտրի Բոսովն ինքնասպան է եղել։
Հայաստանը ոչ միայն պետական կառավարման համակարգի ճգնաժամի մեջ է, այլև, որ շատ ավելի վտանգավոր է՝ քաղաքակրթական ճգնաժամի մեջ է: Իսկ դա վերաբերում է ոչ միայն իշխանությանը, այլև հասարակությանը, բոլորիս՝ առանց բացառության: Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական դժգոհությունը, երկու օր է, խլացել է նախկինների և ներկաների փոխհրաձգությունների ներքո։
Եթե, օրինակ սատանային չեն բռնում, Փաշինյանի կողմից հնչեցրած «քաղաքական որոշում» ունիվերսալ, իսկ այս դեպքում` տգետ ձևակերպմամբ ԱԱԾ են ուղարկում են մի երիտասարդի, որ Փաշինյանին «խաբար» տա հասկացածը, իսկ առավել հաճախ` չհասկացածը:
Փորձել եմ կառավարության ծրագիրը և դրա հիման վրա ներկայացված կառավարության ծրագրի կատարողականի ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը համեմատել և վեր հանել արված աշխատանքը, տրված խոստումները և աշխատանքի որակն ու արդյունավետությունը:
«Ղարաբաղի հարցում կա մի շատ կարևոր բանաձև՝ քանի դեռ ամեն ինչ որոշված չի, ոչ մի բան որոշված չի: Եվ հետևաբար՝ եկեք դադարեցնենք էս բանը՝ «հաաա, էս ի՞նչ եք բանակցում»: Ինչ որ պետք ա, էն էլ բանակցում ենք: Ինչքան լիազորություն ունենք, էդ էլ բանակցում ենք: Ու բանակցության գնալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հիշեցրեց վերջինի՝ դեռևս երկու տարի առաջ կատարած ֆեյսբուքյան այն գրառումը, որով Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ԱՅԲ հիմնադրամից Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանն ամենաշատ վնաս հասցրած մարդկանցից է, և խոստացել էր աուդիտ հայտարարել:
«Ռուսաստանի հետ գազային բանակցություններում մեծ հաջողություն չենք ունենա։ Բայց գոնե քիչ կորցնենք։ Հայ-ռուսական հարաբերությունները միտում ունեն վատանալու և շարունակելու են վատանալ, քանի դեռ Փաշինյանի թիմն իշխանության է»,- այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Յուրաքանչյուր հինգշաբթի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում տեղի է ունենում տասնյակ նախագծերի քննարկում, որոնց մի մասը դառնում է վարչապետ Փաշինյանի էմոցիոնալ բռնկման, մյուսը՝ բուռն ոգևորության պատճառ։ Մի մասն ընդունվում է, որոշներն էլ՝ ոչ։ Իսկ մի քանիսն էլ «չզեկուցվող»-ի դասակարգիչի ներքո՝ այդպես էլ մնում են ստվերված։ Օրերս, երբ Կառավարության հերթական նիստից հետո աչքի էինք անցկացնում չզեկուցվող […]
«Մենք այսօր երկու հիմնական ձերբակալված ունենք՝ Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Խաչատրյանը։ Մեկը բավականին մոտ հարաբերություններ ունի Պուտինի հետ, մյուսը շատ ավելի մոտ հարաբերություններ ունի ՌԴ ներկայիս վարչապետ Միշուստինի հետ»,- 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Սիրելիներս, նախ՝ դիմակ կրեք անպայման: Խանութ որ գնում եք, սպասեք, պահանջեք, որ դիստանցիա լինի: Լվացվեք: Մի լսեք առողջապահության նախարարին, պարետին էլ մի լսեք: Նրանք թուլացնում են: Մի գնացեք էդ սրճարանները: Ահավոր ձևի, ամեն օր վարակը շատանում է: Եթե շատ թեստավորենք, շատ կհայտնաբերենք: Համբերեք: Կառավարությունը չի անում, գոնե դուք արեք: Լսեք իմ խոսքը: Վաղը եթե պետք լինի՝ խստագույն զինվորական միջոցներ ենք մտցնելու, որ երկիրը հանենք այս վիճակից»:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս ՀՀ ոստիկանության պետը ծառայությունից ազատել է ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանին՝ նրա պնդմամբ, քաղաքական իշխանության ընդդիմախոսներից մեկի ծնունդը շնորհավորելու համար։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ ինչո՞ւ հիմա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նման հայտարարություն արեց, արդյո՞ք այն չի պարունակում մեսիջներ, և կա՞ արդյոք կապ այդ հայտարարության և ռուսական ընկերությունների շուրջ ծավալված քրեական գործերի հետ:
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, որ չնայած Կառավարության 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս անդրադարձել է ՌԴ արտգործնախարարոի հայտարարությանը, բայց ի վերջո ցանկանում է հստակ վարչապետը պատասխանի՝ Արցախի հարցի բանակցային սեղանին Սերգեյ Լավրովի նշած փաստաթուղթը կա՞, թե՞ ոչ: Այսինքն՝ բանակցությունների սեղանին դրվա՞ծ է հարցի լուծման փուլային տարբերակը, նման փաստաթուղթ բանակցվե՞լ է, թե՞ ոչ:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր է կառավարությունը կատարում գործազրկության սպասվող ալիքը մեղմելու համար և որքան միջոցներ է պատրաստ ներարկել տնտեսության մեջ՝ ի աջակցություն գործարարների:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր Կառավարությանն հետ հարցուպատասխանի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի տարածքից դուրս տարված ապօրինի ակտիվների վերադարձման և դրանց սառեցման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվել, արդյո՞ք մինչև այժմ կատարվել են դրանց տեղակայման բացահայտմանն ուղղված գործողություններ, ուսումնասիրվե՞լ են արդյոք այլ երկրների օրենքները, և արդյո՞ք քայլեր կատարվել են վարույթներ հարուցելու համար:
Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կոչերն անզոր են, աղետի կանխարգելման անհրաժեշտ պայմանը Փաշինյանին հեռացնելն է…
Արմեն Աշոտյանն անդրադարձավ կառավարության հաշվետվության արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածին` ներկայացնելով երկու փաստաթուղթ, թե ինչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը և ինչ է արել իրականում:
Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ Թագուհու Փաստաբան (QC), ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 753 հազար 689-ը: