Բանակցվե՞լ է Սերգեյ Լավրովի նշած փաստատթղթի շուրջ, թե՞ ոչ՝ հարցը, վարչապետը թողեց անպատասխան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, որ չնայած Կառավարության 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս անդրադարձել է ՌԴ արտգործնախարարոի հայտարարությանը, բայց ի վերջո ցանկանում է հստակ վարչապետը պատասխանի՝ Արցախի հարցի բանակցային սեղանին Սերգեյ Լավրովի նշած փաստաթուղթը կա՞, թե՞ ոչ: Այսինքն՝ բանակցությունների սեղանին դրվա՞ծ է հարցի լուծման փուլային տարբերակը, նման փաստաթուղթ բանակցվե՞լ է, թե՞ ոչ:
Պատասխանելով պատագամավորի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարության 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս չի անդրադարձել Ս. Լավրովի նշած հայտարարությանը, այլ անդրադարձել է միայն իր արած հայտարարություններին:
«Ես բազմիցս այդ հարցին պատասխանել եմ, և այսօր ևս այդ հարցին պատասխանեցի և ևս մեկ անգամ այդ հարցին պատասխանելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Դուք կարող եք նախորդ շրջաններում իմ արած ցանկացած, կամ Ձեր ճաշակով հայտարություն վերցնել և այնտեղ կգտնեք իմ ասածի հաստատումը: Ես մեր դիրքորոշումը ներկայացրել եմ և ասել եմ՝ սա՛ է մեր դիրքորոշումը՝ անկախ երկրագնդի վրա գոյություն ունեցող մյուս դիրքորոշումներից: Երկրագնդի վրա գոյություն ունեն դիրքորոշումներ, որոնք իրենք իրենց համար գոյություն ունեն: Ձեր ասած հարցին այս ամբիոնից և այլ ամբիոններից բազմիցս անդրադարձել եմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ դժվար չէ նույն պատասխանները մի քանի անգամ կրկնել, պարզապես կարծում է, որ «բանը մեկ անգամ են ասում», ուստի նույն հարցը, ունի նույն պատասխանը:
Արձագանքելով՝ Տիգրան Ուրիխանյանը ժպիտով ասաց՝ ամեն ինչ հրաշալի է և ապա լրացնելով հարցը կրկնեց՝ բանակցվե՞լ է նման փաստատթղթի շուրջ, թե՞ ոչ.
«Դե ասեք՝ ոչ , որ բոլորը հանգստանան: Ես կարոծւմ եմ՝ չեք բանակցել, բայց իմ ճաշակը Ձեր այստեղ պատասխաններ որոնելու հետ որևէ կապ չունի»:
Վարչապետը հարցին պատասխանելով նշեց.
«Եթե իմ ոչ-ը պետք է հանգստացնի, ուրեմն՝ նախորդ 1,5 տարիներին ես բազմիցս հանգստացրել եմ անհանգստացողներին, հիմա եթե այդ ոչ-ը չի հանգստացնում, կարող է հաջորդ պահին կրկին հանգստացնելու կարիք լինի, ես չեմ կարող 24 ժամ բոլորին հանգստացնել, ես ասում եմ` 100 անգամ հանգստացրել եմ»,- ասաց վարչապետը, որի պատասխանը ծիծաղ առաջացրեց դահանգստացնելհլիճում:
Վարչապետը նույնպես ծիծաղեց և հավելեց. «Կներեք, հարցին արդեն պատասխանել եմ»: