Նախորդ տարվա մարտին Բրյուսելում Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ գաղտնի զեկույց է տարածվել, այս մասին նախորդ տարվա մարտի 12-ին գրել է «Компромат СНГ» տելեգրամյան ալիքը, որը հայտնի է ԱՊՀ տարածաշրջանի պետությունների ղեկավարների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ և արտահոսքեր հրապարակելով:
Մայիսի 8-ին ԱԺ-ում գրանցված միջադեպի հետ կապված՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի ցանկանում որևէ հարցազրույց տալ կամ խոսել: Այս մասին այսօր խորհրդարանում նշեց պատգամավորը:
«Ադրբեջանի իրական նպատակը ոչ միայն իր նախաձեռնած պատերազմում կրած պարտության հետևանքով կորցրած և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքները վերադարձնելն ու իրեն վերաենթարկելն է, այլև, թող զարմանալի չթվա, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերին, մայրաքաղաք Երևանին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքին տիրանալը։ Ադրբեջանի այս զավթողական, հակահայկական ծրագրերն ու նպատակները, ի պաշտոնե հանդես գալով, բազմիցս բարձրաձայնել են Ադրբեջանի նախագահը և այլ բարձրաստիճան ղեկավարներ։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Հերքինազ Տիգրանյանը ներկայացրել են «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն:
Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերը գնդակոծել են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի ուժերի դիրքերը, ինչի հետևանքով 18 զինվոր է սպանվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Օմանի ծոցում Իրանի ռազմանավի հետ կապված միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ, տուժել՝ 15:
Թուրքիայի նախկին վարչապետ, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է մայիսի 11-ից իշխանությունների կողմից կորոնավիրուսի հետ պայմանավորված որոշ սահմանափակումների վերացմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, առավել հայտնի՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», որին մինչև քվեարկությունը դեմ էր արտահայտվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ազգային ժողովը մայիսի 8-ին քննարկեց և այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, առավել հայտնի՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», վավերացնելու հարցը։
Իրանի «Ջամարան» ռազմածովային ականակիր նավը զորավարժությունների ժամանակ սխալմամբ կրակել է իր նավի ուղղությամբ:
«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային ՀԸ-ի կողմից ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ռեպորտաժին:
Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 181 հազարը:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Թաիլանդը մայիսի 17-ին կարող է անցնել կորոնավիրուսի հետևանքով երկրում մտցված սահմանափակումների թուլացման երկրորդ փուլին:
Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Խալեդ ալ-Անանին հայտարարել է, որ միջազգային զբոսաշրջությունը մոտ ապագայում Եգիպտոս չի վերադառնա:
Կորոնավիրուսի տարածումը շատ երկրներում հանգեցրեց մշակութային միջոցառումների հետաձգմանը: Շվեդիան բացառություն չէր:
«Հակամարտությունները սովորաբար կարգավորվում են փուլային տարբերակով, այսինքն՝ փուլ առ փուլ կողմերն իրականացնում են մի խումբ քայլեր»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությունը փուլային եղանակով կարգավորելու մասին խոսակցություններին։
Նախկին իմքայլական պատգամավոր Էդգար Առաքելյանը, որն անցյալ տարի սեպտեմբերին հրաժարվել էր մանդատից, ֆեյսբուքյան իր էջում գրել է:
2018 թվականի թավշյա հեղափոխությունից մի քանի ամիս անց՝ այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար, ներկայում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցությամբ ստեղծվեց «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամը, որը, ըստ Տիգրան Ավինյանի, պետք է նպաստեր կառավարություն-գիտական հանրույթ հաղորդակցմանը և փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը:
Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտահայտությանը։ Էրդողանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ, որոնց թույլ չեն տալու որևէ գործողություն իրականացնել։
Ուզում եմ իմանալ, ինչու այսօր, Մեծ Հայրենականի 75-ամյակի առիթով, չի կայացել հեռախոսազրույց Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարությունների միջեւ։
Սուտ առաջին՝ իմ ելույթի մեջ չի եղել «հիստերիկ» բառը, Դուք կարող եք այն դիտել: Սուտ երկրորդ՝ ես չեմ հիշում, որ իր ելույթի ժամանակ «դու»-ով խոսեն: Սուտ երրորդ՝ Էդմոն Մարուքյանը վրա չի տվել Սասուն Միքայելյանին: Եվ ճշմարտություն չորրորդ՝ այս միտքը արտահայտողը ստոր սուտ, զրպարտություն տարածող անձնավորություն է, բայց ես արդեն, քանի որ ակնկալիքներ չունեմ մեր գործընկերներից, դրա համար չեմ զարմանում:
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի հրատարակիչ, լրագրող եւ մարդու իրավունքների ակտիվիստ, մտավորական Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ես իսկապես չեմ հասկանում տնտեսական հեղափոխություն եզրույթը. Տնտեսական հեղափոխություն ասվածը պետք է արտահայտվեր օրենքների, հարկային քաղաքականության, տնտեսության կառուցվածքի փոփոխություններով. Կարծես որևէ բան փոխելու ոչ հայտարարություն է եղել, և ոչ էլ մտադրության մասին հայտարարություն: Այս առումով՝ ես չէի ցանկանա Ucom-ի շուրջ կատարվող իրադարձությունները կապել տնտեսական հեղափոխության հետ, բայց կցանկանայի կապել հեղափոխական տրամաբանությամբ առաջնորդվելու իշխանությունների վճռականության հետ:
Հիրավի, անուրանալի է այդ տարիներին բանակաստեղծման ու բանակաշինության գործում պաշտպանության առաջին նախարարների՝ Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի ներդրումը։
Հարցին՝ եթե այդ մեթոդները կան, ինչո՞ւ չեն կիրառվում, նա պատասխանեց. «Ուղեղ չունեն, կրթություն չունեն, ո՞նց ասեմ: 7 օր Անգլիայի քուչեքում ման են եկել, ասում են՝ Լոնդոնում եմ սովորել: Էս վերջերս Հանրային խորհրդում մի մարդ ցույց տվեցին՝ գյուղատնտեսությունն է ներկայացնում. այ ախպեր ջան, ոչ կրթություն ունես, մի հատ ջերմոց ունես՝ մեխակ ես ծախում: Նա մինչ այդ հանրապետական էր, դրանից առաջ ՕԵԿ-ից էր, դրանից առաջ գեներալի թևի տակ էր, հիմա էլ եկել՝ քայլող է դարձել: Անունը չեմ տալիս, թող իրենք ման գան, գտնեն, ինձ հետաքրքի՞ր է: Դավաճաններով էս երկիրը լցված է: Նիկոլի դիմացը պետք է դնեն՝ էս մարդը սա է, էսքան հանցանք է կատարել: 4 քրեական գործով հանցագործին բերում՝ պաշտոն ես տալի՞ս»:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ 168.am-ը զրուցել է նոր տնօրենի ընտրության, նրա գործունեության, վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ու թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանի հետ համագործակցության, թանգարան-ինստիտուտում առկա կարևոր փաստաթղթերի ու դրանց նկատմամբ այլ երկրների հատուկ ծառայությունների հետաքրքրության վտանգի մասին:
Թուրքիայում տևական հացադուլից հետո մահացել է ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ, թուրքական Grup Yorum երաժշտական խմբի կիթառահար Իբրահիմ Գյոքչեքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Կարծում եմ՝ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության քայլերը բավականին ադեկվատ պետք է լինեն միջադեպի կարևորությանը: Այսինքն՝ սա, նախ և առաջ՝ ունի քաղաքական և իմիջային նշանակություն: Այս առումով, կարծում եմ՝ ԼՀԿ-ի դիրքորոշումը բավականին կտրուկ պետք է լինի: Ըստ այդմ, այն երկչոտ դիրքորոշումները, որոք հիմնականում բնորոշ են լինում մեր ներքաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին, մասնավորապես՝ խորհրդարանական ընդդիմությանը, կարծում եմ, որ գոնե այս անգամ բավականին պետք է կտրուկ լինեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին: