Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան վարակվել է կորոնավիրուսով:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն այսօր խորհրդարանում վարչապետի կողմից Կառավարության 2019 թվականի կատարողականը ներկայացնելուց հետո կարծիք հայտնեց, որ, երբ լսում էր զեկույցի տնտեսական հատվածը, այնպիսի տպավորություն է ստանում, որ երկրում ամեն ինչ կատարյալ է:
Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական, դաշնակցային, Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության ոլորտում, մենք շարունակում ենք ՀԱՊԿ-ում շատ ինտենսիվ աշխատել, որի նպատակներից է նաև կազմակերպության արդյունավետությունը և մեր մասնակցությամբ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելը, և նույնը վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին:
Պետք է ընդունենք և խոստովանենք, որ մեր իրավապահ համակարգը շոկի մեջ է, և ես դա զգում եմ տարբեր առիթներով: Նույն ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աչքի առաջ տեղի է ունեցել մի բան, որը, երկար տարիներ նրանց ներշնչվել է, որ հնարավոր չէ: Խոսքս 2018 թվականի հեղափոխության մասին է: Այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրավապահ համակարգում տիրող իրավիճակին:
Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության 2019 թվականի կատարողականը, որից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ վարչապետից հետաքրքրվեց, թե աշխարհաքաղաքական վերադասավորումներին Հայաստանն ինչպե՞ս է ադապտացվելու, այս առումով ի՞նչ տեսլական կա:
Իրավական պետությո՞ւն, թե՞ օրենքի կամայական կիրառման երկիր. Հայկ Ալումյան. ՈՒՂԻՂ
Ականատես ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաինքնասիրահարված, ոչ կոմպետենտ,ստախոս ու մարդկանց մոլորության մեջ պահող կառավարության ղեկավարի ելույթին։
«Ես գիտեմ, որ բարձր ռանգի աշխատողներն ամեն ամիս ստանում են և աշխատավարձ, և պրեմիա: Անցյալ տարի այդ պրեմիաները կազմում են մոտ 30 միլիարդ դրամ: Մենք չենք տեսել բյուջեի սեկվեստրի ծրագիրը, բայց փաստաթուղթ ես չեմ տեսել. չկա այդ թուղթը»,- ասաց տնտեսագետը` շեշտելով, որ բյուջեին չի հերիքի ոչ թե 260 միլիարդ դրամ գումար, ինչպես հայտարարում է կառավարությունը, այլ 340-350 միլիարդ:
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Չվնգստացող և մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Իրանում մայիսի 6-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1 680-ով՝ ընդհանուրը դառնալով 101 հազար 650:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց ՊԵԿ քննչական վարչության՝ Վատիկանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:
«Հայաստանի ոչ մի ղեկավար Արցախի հարցով այդքան բոբիկ, մեծամիտ եւ ստախոս չի եղել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է». Արմեն Աշոտյան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է վերագործարկելու երկրի տնտեսությունը, նույնիսկ եթե դա նշանակում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելանում է:
Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացման հաջորդ օրերի դիտարկումները վկայում են քաղաքացիների և տնտեսվարողների կողմից հակահամաճարակային նորմերի զանգվածային խախտումների մասին։
Ռուսաստանի 82 ռեգիոնում կորոնավիրուսով վարակվածության 10 հազար 559 դեպք է արձանագրվել:
Հարցին՝ իսկ որտեղի՞ց են նման լուրեր շրջանառվում, Ավինյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որտեղից են այդ լուրերը, այսինքն՝ գիտեմ, երևի ֆեյսբուքյան մեկ-երկու գրառումներից են, որը բազմաթիվ կայքեր տարածեցին: Կարծում եմ՝ սա վկայում է այն մասին, որ մենք լրատվական դաշտում շարունակում ենք ունենալ լրջագույն խնդիրներ: Հուսամ՝ այս առումով նույնպես անդրադարձ կունենանք»,- նշեց փոխվարչապետը:
««Freedom House-ն իր վերջին զեկույցում գրել է՝ «Հայաստանն արձանագրել է Freedom House կազմակերպության անցումային երկրներ զեկույցի պատմության մեջ, ամբողջ պատմության մեջ, ինչքան այդ զեկույցը կա, ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, այսինքն՝ Freedom House-ի զեկույցի պատմության մեջ ոչ մի երկիր ժողովրդավարության էն աստիճանի առաջընթաց չի ունեցել, ինչքան ՀՀ-ն»։
«Հայաստանում 2019 թվականին մենք չենք կարողացել լուծել անկախ դատական համակարգի հարցը, որովհետև նախ՝ պետք է դրա համար պատասխանել հարցին՝ իսկապես ուզում ենք ունենալ անկախ և ոչ թե՝ կառավարելի, խամաճիկային դատական համակարգ: Եթե իսկապես ուզենայինք ունենալ խամաճիկային դատական համակարգ, ապա մեկ-երկու զանգը կամ դրա բացակայությունը դրա համար բավարար կլիներ»:
Հարավային Կորեայի հետախուզության ազգային գործակալությունը հերքում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հիվանդության և վիրահատության ենթարկվելու մասին տեղեկությունը:
Լեհաստանի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) մայիսի 5-ին մերժել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից ներկայացված՝ նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու նախագիծը:
Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա արտակարգ դրության ժամկետը մինչև հուլիսի 10-ը երկարաձգելու նախագիծը:
2017 թվականի հայտարարագրում նախատեսված դրամական եկամուտների 80 տոկոսը կազմող դրամական միջոցների՝ Մինասյանի օգնականի կողմից Մինասյանի բանկային հաշվեհամարին մուտք անելը որակվել է որպես «ապօրինի հարստացում»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 728 հազար 047-ը:
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Սիրիայում իրականացվում են զինյալներից ազատագրած М5 մայրուղու վերականգնման աշխատանքներ, որը երկրի ամենակարևոր ենթակառուցվածքներից է՝ կապելով Դամասկոսն ու Հալեպը:
Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղին, որը կապում է չինական Իու քաղաքը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հետ, բացվել է մայիսի 4-ին:
Իսրայելի գիտնականներին հաջողվել է բացահայտել հակամարմիններ, որոնք օրգանիզմում ակտիվորեն չեզոքացնում են կորոնավիրուսը և կարող են օգտագործվել պատվաստանյութի ստեղծման մեջ:
«Մենք առաջիկայում շատ արագ տնտեսական մեծ անկում կունենանք, արդեն որոշակի կանխատեսումներ կան դրա շուրջ։ Եվ, առաջին հերթին, տնտեսական անկման հնարավոր ցուցանիշներով է պայմանավորված սահմանափակումների թուլացումը։ Միաժամանակ, ես շարունակում եմ խիստ դժգոհ մնալ սահմանափակումների ժամանակ հասարակության մեծ մասի ցուցաբերած բացարձակ անհաղորդ վերաբերմունքից, մյուս կողմից՝ խիստ անբավարար եմ համարում իշխանությունների աշխատանքն այս ուղղությամբ»:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ստի վերջը» տեսաշարի 2-րդ թողարկման ժամանակ պատասխանեց նախորդ թողարկումից հետո իրեն ուղղված հարցադրումներին։