Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում-քննարկումը, իբրև թե վերաբերում էր արցախյան հակամարտության բանակցային գործընթացին։
Մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Շաքե Իսայանը, Ջանիբեկ Հայրապետյանը և Արայիկ Աղաբաբյանն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, համապատասխան նախագիծն այսօր ներկայացվեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 589 հազար 263-ը:
COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարի հարցում ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցներն ակնհայտորեն տապալված են՝ պայմանավորված ապաշնորհ կառավարմամբ:
«Գիտեմ, որ ինչ էլ ասեմ, թիրախավորվելու եմ ոմանց կողմից, որովհետև գեներալ Մանվել Գրիգորյանն ընկալվում է՝ որպես զինվորի սնունդ գողացող, որովհետև այդպես ցանկացան թե այդպես ներկայացրեցին, արդեն կարևոր չէ: Մանվել Գրիգորյանին կարող են մեղադրել կոպտության, դաժանության, տարբեր տեսակի ու ձևի վատ բաների մեջ, այնպես, ինչպես կարող են մեղադրել պատերազմ տեսած, գերի ընկած, տարածքներ գրաված, ազատագրած, հետո դրանք պահած ու սերունդներին հանձնած բազմաթիվ զորավարների: Արցախյան հերոսամարտի օրերին Գրիգորյանն անգամ զոհված հարազատ եղբոր հուղարկավորությանը չմասնակցեց:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է հետաձգել ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացված հայցով այսօր նշանակված դատական նիստը: 168.am-ին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ռազմական գործիչ, հետախույզ Գևորգ Գևորգյանն է:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին երկու տարում ականատես եմ եղել բազմաթիվ ապօրինի մեղադրանքների, դատավարական կոպիտ և էական խախտումների, սակայն այդ շարքում Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքն իր աբսուրդության աստիճանով արժանի է «Գրան Պրի» մրցանակի, իսկ իրականացվող նախաքննությունն իր միակողմանի և ակնհայտ ոչ օբյեկտիվ դրսևորումներով՝ նորանոր ռեկորդներ է գրանցում»։
Չեմ անդրադառնա իշխող խմբակցության պատգամավորների և նրա սատելիտների մի շարք ձևակերպումներին, որոնց մտքի «փայլատակումն» բավարարում է բացառապես նախկինների կատարած տիտանական աշխատանքն այլասերելուն և այդ այլասերված միջավայրում մակաբուծելուն: Ինչ խոսք, ԱԺ ոլորտային հանձնաժողովի նման անդամների ֆոնին Մնացականյանն այս անգամ շահեկանորեն տարբերովւմ էր: Կրկնեմ, որ անգամ Փաշինյանը Արցախի հարցից չի հասկանում, ուր մնաց դուք:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 29-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև:
«Դուք ասում եք՝ բանակցությո՞ւն, թե՞ կոնսուլտացիա, ես հակված եմ այս ամենը կոչել բանակցություն, որովհետև կողմերը ներգրավված են այդ գործընթացի մեջ և փորձում են աշխատել այն սկզբունքների շուրջ, որոնք արտահայտում են կողմերի դիրքորոշումը»:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործը։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 10 հազար 581-ով՝ ընդհանուրը կազմելով 145 հազար 268:
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց՝ 2016 թվականին հայկական կողմի դիրքորոշումն ինչպիսի՞ անդառնալի հետևանք և ազդեցություն է ունեցել մեր դիրքերի վրա, և արդյո՞ք այդ հետևանքը դեռ շարունակվում է:
Ազգայի ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին խնդրեց պարզաբանել, թե ինչ է կատարվում Արցախյան հարցի բանակցությունների շուրջ:
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հանձնաժողովում ներկայացնող Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց.
Իրանում կորոնավիրուսի մայիսի 4-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 223-ով՝ ընդհանուրը կազմելով 98 հազար 647:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Առաջին ատյանի դատարանում այսօր կայացած նիստին:
Միքայել Մինասյանն իր «Ստի վերջը» տեսաշարի առաջին հաղորդմամբ կարևոր մտավոր նշաձող խրեց Հայաստանի ներկա քաղաքականության մեջ։ Մինչ հասարակությունը և քաղաքագետներն ամենօրյա ռիթմով զանազան ենթադրություններ էին անում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի նպատակի մասին, Մինասյանը հստակ ցույց տվեց, թե ինչի համար է իշխանության եկել և ինչ նպատակով է իշխում Նիկոլ Փաշինյանը։ Պարզվեց, որ Փաշինյանի հիմնական խնդիրը տարբեր օլիգարխներից շանտաժի միջոցով գումար կորզելն է։
Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են:
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց էր. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Եվրամիությունը մայիսի 4-ին անցկացնելու է միջազգային դոնորների առցանց համաժողով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը, այնուհետև անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն հարցին, թե արդյոք ԿԸՀ-ում քննարկե՞լ են համավարակին զուգահեռ կամ դրա պայմաններում քվեարկություն կազմակերպելու հետ կապված օրենսդրական և ընթացակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սյուզաննա Բարսեղյանին նշանակել վարչապետի օգնական»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ունեն հիմնավորումներ այն բանի, որ համավարակի պատճառ դարձած կորոնավիրուսը ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, այլ ոչ թե մոտակայքում գտնվող շուկայում:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը՝ նշելով, որ 2018-2019 թթ. ընթացքում ԿԸՀ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել են ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ՝ ընդհանուր թվով 170 համայնքներում:
Համաճարակով պայմանավորված՝ նոր աշխարհում մարդու իրավունքները և հումանիզմը անկյունաքարային թեմաներ են դառնում։ Պետությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, առաջադեմ գործիչներ, հեղինակավոր միջազգային կազմակերպություններ և իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարություններով, կոչերով՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ որդու ծնվելու առթիվ: