Ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանին աշխատանքից ազատել են ընդդիմախոսներից մեկի ծնունդը շնորհավորելու համար

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս ՀՀ ոստիկանության պետը ծառայությունից ազատել է ոստիկանության սպա Ալբերտ Ունուսյանին՝ նրա պնդմամբ, քաղաքական իշխանության ընդդիմախոսներից մեկի ծնունդը շնորհավորելու համար։

Քաղաքական խտրականության ակնհայտ դրսևորումները ՀՀ աշխատանքային իրավունքում, ցավոք, դարձել են սովորական երևույթ։

Ավագ լեյտենանտ Ունուսյանի դեպքն ունի նաև բարոյական բաղադրիչ. նրան աշխատանքից զրկել են այն ժամանակ, երբ նրա ընտանիքն օր-օրի սպասում է առաջնեկի ծննդյանը»։

Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Ալբերտ Ունոսյանը շնորհավորել է Նարեկ Մալյանի ծնունդը, որից հետո նրան հեռացրել են համակարգից:

https://www.facebook.com/rubenmelikian/posts/10222459467619647

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031