Երուսաղեմի մերձակայքում գտնվող Բեյթ Շեմեշի ծայրամասում հզոր անտառային հրդեհների հետևանքով տարհանվել են բնակիչները
Նիկոլ Փաշինյանի ութերորդ մամուլի ասուլիսին իրեն ուղղված առաջին հարցը վերաբերում էր վարչապետի ու իր նախկին գործընկերների հարաբերություններին, որոնք այսօր այնքան էլ հարթ չեն: Թե ինչպե՞ս է ստացվել, որ Նիկոլ Փաշինյանն ում հետ ճանապարհ է անցել՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», ՀԱԿ և այլն, բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, վարչապետը մեկ հիմնական պարզաբանում տվեց, ասաց, թե չի վախենում մենակ մնալուց:
Եթե անհրաժեշտություն լինի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահների հետ ԼՂՀ հարցով քննարկման կգնա: Թեև վարչապետի խոսքից կարելի է մտածել, թե նման անհրաժեշտություն չկա:
«Գիտեք, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հանձնաժողովը կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, այս պահին կոնկրետ բան, ցավոք, չեմ կարող ասել: Նաև պետք է արձանագրենք, որ նավթամթերքների շուկայի փլուզման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ»,- այս մասին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ձեռքբերումների հերթական փաստերի մեջ նշեց, որ բենզինի գինը 480-ից իջել է 320 դրամ:
Ամենևին գնահատական չտալով Արթուր Ալեքսանյանին վերագրվող արարքի բարոյական կողմին, թե արդյո՞ք ընդունելի է պատգամավորին սեռական բնույթի հայհոյանք տալ կամ սպառնալ (եթե այդպիսի բան տեղի է ունեցել), սույն հրապարակմամբ, որպես փաստաբան, ցանկանում եմ իրավաբանական հանրույթի ուշադրությունը հրավիրել մի վտանգավոր երևույթի վրա:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «100 փաստի մեջ Փաշինյանն, իր ողջ երեւակայական եւ մանիպուլյատիվ ներուժով հանդերձ, այդպես էլ չներառեց արտաքին քաղաքական որեւէ փաստ, որեւը ձեռքբերում, որեւէ նշանակալի քայլ, այդպիսով հաստատելով իր վարած արտաքին քաղաքականությանը տրված գնահատականը։
Տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանում արդեն երրորդ անգամ երկարացված արտակարգ դրությունը՝ առանց սահմանափակումների, առհասարակ արդյունավետ չէ, թեև մեր երկրում անգամ սահման փակումներով հաստատված արտակարգ դրությունն էր ոչ արդյունավետ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հերթական տեսանյութը և այն վերնագրել` «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին»:
Ի սկզբանե մեզ մոտ արտակարգ դրությունն անհասկանալի ընթացք ունեցավ: Անկեղծ լինենք, մենք այն շատ խորը այդպես էլ չզգացինք: Հիմա ինչո՞ւ են երկարաձգում, դժվար է ասել, հատկապես այն համատեքստում, որ սահմանափակումների մեծ մասը վերացվում է, և այդ պարագայում զուտ նրա համար, որ տաքսիստի կողքին ուղևոր չնստի՝ արդյո՞ք արժե արտակարգ դրություն երկարաձգել: Ինչևէ, երկարաձգվում է, և ինձ մոտ տպավորություն է, որ սա ավելի շատ այլ հանգամանքների դրդումով է արվում: Առաջին հերթին, կարծում եմ՝ սա կապված է սահմանադրական ապօրինի հանրաքվեի, հավաքների սահմանափակման և հեռախոսների տեղակայումը վերահսկելու անհասկանալի նկրտումների հետ:
Մայիսի 18-22-ն Ադրբեջանի զինված ուժերը կանցկացնի լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ: Նախատեսված է, որ զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև՝ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։
Փաշինյանի իշխանության օրոք ավելի քան 108 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել. քննարկում:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զանգերը՝ ուղղված ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հաճախակիացել են։ Երեկ՝ մայիսի 14-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Yerkir.am-ը ներկայացնում է հաշվարկված և վճարված պարգևավճարների ամփոփ տարբերակը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նոր Զելանդիայի իշխանություները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար:
Մեր պառլամենտական դիվանագիտության պատասխանատու Ռուբեն Ռուբինյանը Ֆեյբուքում Սահմանադրական դատարանի դեմ համաքայլական պատերազմի հերթական ճակատամարտի մասին հայտարարելուց ազատ ժամանակ չի՞ մտածում գոնե նախկին ձեռքբերումները պահպանելու մասին։ Էլ չեմ ասում, որ լավ կլիներ մի բան էլ իրենք անեին ճոխ վոյաժների ընթացքում:
168.am-ը հասարակական թեժ քննարկումների ծիրում հայտնված երկու թեմաների վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին: Մասնավորապես հետաքրքրվել էինք.
Մայիսի 18-22-ն Ադրբեջանում անցկացվող խոշոր զորավարժություններին զուգահեռ՝ նույն օրերին, զորավարժություն է անցկացնելու նաև Նախիջևանի առանձին համազորային բանակը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 555 հազարը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես հայտնի է, արագ չի վերանալու։ Քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։
Քաղաքական գործընթացների մեջ շատ կարևոր է քաղաքական գործչի պատասխանատվությունը և սեփական սկզբունքներին հավատարիմ լինելը, սակայն հայաստանյան իրականությունում ականատես ենք լինում տրամագծորեն հակառակ պատկերին։
Սոցապ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը սեփական դիմումի համաձայն լքել է պաշտոնը, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․
ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այժմ Ոստիկանության 6-րդ վարչություն է հրավիրվել՝ օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման, ապա՝ դրան հաջորդած ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի՝ Մալյանի դեմ ներկայացված հանցագործության հաղորդման համար:
Չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե ինչո՞ւ պաշտոնանկ արվեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Իշխող քաղաքական ուժի կողմից որևէ մեկնաբանություն մինչ օրս չի տրվել:
Եվ այսպես այսօր հանրությունը տեղեկացվեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ըստ նույն հաղորդագրության քրեական գործը վերաբերվում է դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում քննված գործերով դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր կազմելուն և այն գործի նյութերին կցելուն:
Այս անգամ Լատվիան ստիպված չի լինի ձգել գոտիները: Անդրադառնալով գործազրկության հարցերին՝ այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշն իր կուսակիցների հետ առցանց քննարկման ժամանակ:
Մի տխուր երկխոսության կադրեր են շրջանառվում՝ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի և անծանոթ քաղաքացու։ Ոչ մի արտառոց բան այնտեղ չկա՝ մինչև այն պահը, երբ արտգործնախարարն ապավինում է հայրենասիրությանը և որպես վերջին հակափաստարկ բերում հայրենասիրությունը։