Ստիպված չենք լինի ձգել գոտիները. Լատվիայի վարչապետը խոսել է երկրում գործազրկության մասին
Այս անգամ Լատվիան ստիպված չի լինի ձգել գոտիները: Անդրադառնալով գործազրկության հարցերին՝ այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշն իր կուսակիցների հետ առցանց քննարկման ժամանակ:
«2008 թվականին մենք հնարավորություն չենք ունեցել գումար վերցնելու ֆինանսական շուկայից, և ստիպված ենք եղել դիմել Եվրահանձնաժողովին ու Արժույթի միջազգային հիմնադրամին, որոնք դրեցին խիստ պահանջներ վարկերի համար»,-ասել է վարչապետը:
Նրա խոսքով, ներկայում Լատվիայում շուրջ 50 հազար մարդ ստացել է ֆինանսական օգնություն ու չի դարձել գործազուրկ: Նա տեղեկացրել է, որ երկրում գործազրկության ցուցանիշը բարձրացել է 2 տոկոսով՝ դառնալով 8.2 տոկոս: Ընդհանուր առմամբ, Լատվիայում համավարակի հետևանքով աշխատանքից զրկվել է 16 հազար մարդ:
Լատվիայի վարչապետը վստահ է, որ պետական պարտքի աճը վատ ազդեցություն չի թողնի երկրի տնտեսության վրա: