
Yerkir.am-ի ամփոփումը՝ 108 միլիոն ԱՄՆ դոլար պարգևավճար Ն. Փաշինյանի օրոք

Yerkir.am-ը պարբերաբար հրապարակել է ՀՀ պետական տարբեր մարմիններում տրված պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվություն, որոնց համար հիմք են հանդիսացել լրատվական կայքի հարցումներին տրված գրավոր պաշտոնական պատասխանները:
Կից Yerkir.am-ը ներկայացնում է հաշվարկված և վճարված պարգևավճարների ամփոփ տարբերակը: Այսպիսով, միջինը 20 ամսվա ընթացում, սկսած 09.05.2018 թվականից, այն է՝ Փաշինյանի իշխանության ձևավորման օրվանից, պետական բյուջեից վճարվել է ավելի քան 51 895 524 750 ՀՀ դրամ կամ 108 115 677 ԱՄՆ դոլար պարգևավճար, որի գերագշիռ մասը տրվել է 2019 թվականին: Սա աննախադեպ իրողություն է իրեն հեղափոխական հռչակած, սոցիալական հավասարության ջատագով, պետական բյուջեի թալանը շահարկած կառավարության համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: