Բաժիններ՝

Զորավարժություններ կլինեն նաև Նախիջևանում. razm.info

razm.info. Մայիսի 18-22-ն Ադրբեջանում անցկացվող խոշոր զորավարժություններին զուգահեռ՝ նույն օրերին, զորավարժություն է անցկացնելու նաև Նախիջևանի առանձին համազորային բանակը:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նախիջևանում վարժանքներին ներգրավված տեխնիկայի և անձնակազմի քանակի մասին տեղեկություններ չեն հայտնում: Նշվում է միայն, որ այն հրամանատարաշտաբային է, ներգրավվելու են «որոշ միավորումներ, զորամասեր, ինչպես նաև հատուկ նշանակության ուժեր»:

Զորավարժության հայտարարվող նպատակը կապի և ավտոմատացված ղեկավարման համակարգերի միջոցով կազմակերպչական, ղեկավարման, փոխգործակցության դրվագների խաղարկումն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031