
Նոր Զելանդիան կհատկացնի ավելի քան 30 մլրդ դոլար համավարակից տուժած տնտեսությանն աջակցելու համար

Նոր Զելանդիայի իշխանություները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար:
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը: Նրա խոսքով, 2020 թվականի բյուջեի առանցքային խնդիրը կլինի 50 մլրդ նորզելանդական դոլարի (30.2 մլրդ ԱՄՆ դոլարի) չափով հատուկ ֆոնդ ստեղծելը:
«Վերականգնման ֆոնդը կապահովի խոշոր ներդրումներ աշխատանքի տեղեր ստեղծելու, ինչպես նաև մի շարք մասնագիտությունների գծով անվճար ուսուցում կազմակերպելու համար, կիրականացվի դպրոցներում անվճար սնունդ ծրագիրը և այլն»,- նշել է նա:
Վարչապետի խոսքով, կանխատեսումների համաձայն, առաջարկվող ծրագրերի իրականացման շնորհիվ կպահպանվի 138 հազար աշխատանքային տեղ և կապահովվի զբաղվածության աճ հաջորդ երկու տարիների համար: