Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երկրի կառավարման համակարգում առկա վիճակին:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
«Ինչպե՞ս է լինելու համապարփակ կարգավորում, եթե ադրբեջանցիները չեն ցանկանում հաշտվել, եթե իրենք ասում են, որ Արցախն իրենցն է, մեզ համարում են թշնամի, իրենք չեն հաշտվելու, որ մենք կարող ենք անկախ լինել»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրերս տված ասուլիսում հնչեցրած արցախյան թեզերին։
«Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է բազմաթիվ ապօրինությունների մասին, որոնք տեղի են ունեցել ապրիլի 30-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում։ Նշված ժամանակահատվածում ակնհայտ խախտումներով ուղեկցվող մի քանի տասնյակ խուզարկություններ են կատարվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների, հարազատների, ինչպես նաև նրա հետ որևէ կերպ առնչվող անձանց բնակարաններում և շինություններում՝ առաջ բերելով բազմաթիվ հարցեր խուզարկությունների միջնորդությունների, իրավաչափության և ԱԱԾ գործողությունների մասով։
Շաբաթ օրը բոլորս ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի հերթական ոչինչ չասող ասուլիսին, որը տևեց ավելի քան հինգ ժամ։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը հինգ ժամերի ընթացքում խոսեց երկրում առկա խնդիրներից ու խորքային վերլուծություններ ներկայացրեց ընթացող գործընթացների վերաբերյալ, սակայն ոչինչ չասաց։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը փաստաբան Ամրամ Մակինյանն է:
Ռուսաստանի 27 ռեգիոնում պատրաստ են սահմանափակումների աստիճանական մեղմացման:
Լրագրողներիի հետ զրույցում Ապրիլյան հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթացող՝ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով հերթական դատական նիստում ապացույցների հետազոտման փուլն է։ Նիստի ընթացքում հրապարակվեց ՊՎԾ լրազորությունները ժամանակավորապես կասեցրած պետ Դավիթ Սանասարյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան նամակագրությունը:
«Ադրբեջանի համար կարևոր է իմանալ`հետախուզությունն իմացե՞լ է, թե՞ ոչ: Երկու պատասխանն էլ շատ կարևոր բան է. եթե չենք իմացել, դա էլ է իրենց համար կարևոր, եթե իմացել ենք` դա էլ է կարևոր: Ոչ թե ես չեմ ուզում խոսել, ոչ թե ես չեմ ուզում պաշտպանվել, հարցն այստեղ չի: Հարցն այնտեղ է, որ մենք չենք կարող սա իրենց ասել, սա շատ վտանգավոր է»:
Մոտ երկու շաբաթ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց առ այն, որ ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են կատարել Կապանի և Քաջարանի համայնքապետերի՝ Գևորգ Փարսյանի և Մանվել Փարմազյանի տներում։ Խոսակցություններ կային նաև Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի տան խուզարկության մասին։
Հոնկոնգի օրենսդիր խորհրդում մայիսի 18-ին օրենսդիրների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք:
Իրանում կորոնավիրուսի մայիսի 18-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 294-ով՝ ընդհանուրը կազմելով 122 հազար 492:
Ֆրանսիայում մեկուսացման միջոցառումների մեղմացումից հետո գրանցվել է վարակի բռնկման ավելի քան երկու տասնյակ նոր օջախ:
Վարչապետի կողմից համառ հաստատակամությամբ հրապարակվող 100 «դրական» փաստերի ցուցակը ստիպում է հրապարակել ցուցակն այն իրադարձությունների և իրողությունների, որոնք Հայաստանի կյանքում արձանագրվեցին վերջին եռամսյակում։ Դրանք իրական Հայաստանի փաստերն են։ Ցուցակը չենք մանրացնում և ներառում ենք միայն առավել խոշոր կետերը, քանի որ գնահատում ենք բոլորիս ժամանակը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հեղինակել և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, իր բնորոշմամբ, հարյուր-միլիոնավոր դոլարների հասնող մեքենայությունների մասին։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Արծվիկ Մինասյանն է:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8 հազար 926-ով:
Քիչ առաջ՝ ժամը 13:00-ին, մեկնարկել է Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որտեղ երկրորդ անգամ հյուրընկալվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը, որն այժմ զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը: Ենթադրվում է, որ հարցուպատասխանը կտևի մի քանի ժամ, իհարկե, գուցե ոչ չորս ժամ, քանի որ սա Կարապետյանի, այսպես ասած, երկրորդ այցն է հանձնաժողով:
Հակառակ 2019թ. դեկտեմբերին նոր կորոնավիրուսի մասին Չինաստանի պաշտոնական հայտարարությանը, իսկ այնուհետև բազմաթիվ պետությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարակի վտանգավորության մասին ահազանգերին՝ ՀՀ Կառավարությունն ի սկզբանե անլուրջ մոտեցում ցուցաբերեց վարակի նկատմամբ:
Փաշինյանը մտահոգ է, որ «նոր քաղաքական ուժը» չկա ու չկա։ Ազնվորեն խոստովանեմ, որ 2018-ի իշխանափոխության պատճառներից մեկն այն էր, որ մենք թերագնահատել էինք Նիկոլին։ Սակայն հիմա արդեն Նիկոլն է ինքն իրեն գերագնահատում՝ ճակատագրի հեգնանքով անձամբ դառնալով սեփական իշխանազրկման գերեզմանափորը։
Բելգիայում հիվանդանոցներից մեկն այցելած վարչապետ Սոֆի Վիլմեսին բժիշկները դիմավորել են՝ կազմակերպելով «ամոթի միջանցք»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի կտրուկ նվազման մասին:
«Ընդամենն իր որոշումից բխում է, որ խափանման միջոցները՝ գրավը կամ անձնական երաշխավորությունը, չեն կարող կանխարգելել պարոն Քոչարյանի կողմից գործի քննությանը հնարավոր խոչընդոտելու ռիսկը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ մեկ նախադասությամբ ներկայացնելով դատավոր Աննա Դանիբեկյանի՝ պաշտպանների միջնորդությունները մերժելու որոշումը:
Աշխարհի ավելի քան 110 երկիր աջակցություն է հայտնել Ավստրալիայի՝ համավարակի ծագման պատճառն ուսումնասիրելու համար անկախ փորձաքննությունն անցկացնելու առաջարկին:
Այս իրողությամբ մտահոգված շատ մարդիկ մեզ դիմում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջենք հեռացնել Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 805 հազարը:
Ստացվում է՝ գործ ունենք անպատասխանատու հայտարարությունների հետ:
ԱՄՆ-ում նախորդ շաբաթվա համեմատ այս շաբաթ գործազրկության նպաստի համար դիմողների թիվը թեպետ փոքր-ինչ դանդաղել է, սակայն արդեն դիմել է ևս 3 միլիոն քաղաքացի: