«Արտաքին քաղաքականության սկզբունք. Ցեղասպանությունը՝ հեչ, մենակ թավշյա ժողովրդավարությանս չկպնեք…»
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտաքին քաղաքականության սկզբունք. Ցեղասպանությունը՝ հեչ, մենակ թավշյա ժողովրդավարությանս չկպնեք…
Այս տարի Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ապրիլի 24-ին թվիթերում հրապարակած գրառման մեջ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, չնայած որ ԵՄ-ն բազմիցս հայտնել է իր կարծիքը այս հարցով։ Օրինակ ՝ 2015 թվականի ապրիլին Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Այսքանը բավական չէ՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը երեկ՝ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ֆեյբուքյան ասուլիսի ժամանակ մեր կազմակերպության անդամներից մեկի տված հարցին պատասխանելիս նորից չօգտագործեց G-word-ը (ամերիկացիք այդպես են բնորոշում genocide բառը, երբ իրենց որոշ քաղաքական գործիչներ խուսափում են դրանից). Փոխարենը նա արտասանեց «Մեծ եղեռն» բառակապակցությունը։
Մի քանի հարց ունեմ.
1. Մեր ԱԳՆ-ն որեւէ կերպ հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված հռետորաբանության փոփոխությունը, երբ կոշտ հայտարարության համար անհրաժեշտ իրավական հիմքը կա։ Թե իրենց հետաքրքրքում է միայն այն փաստը, որ «դեմոկրատիայի բաստիոն»-ի փուչիկին չկպնեն։ Երբ մի շաբաթ առաջ Freedom House-ի զեկույցի մասին էի գրել՝ ափալ-թափալ պարզաբանումներ «կորզեցին» ԱՄՆ դեսպանատնից։ Այս հարցը, իրենց պատկերացմամբ, այդքան կարեւորություն չունի՞։
2. ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, որը ապրիլի 23-ին ծավալուն գրառում էր արել ու քիչ էր մնում իրենց թիմի աշխատանքին վերագրեր «Նեմեսիս» գործողությունը, այս հարցի շուրջ ասելիք/անելիք չունի՞։
3. Մեր պառլամենտական դիվանագիտության պատասխանատու Ռուբեն Ռուբինյանը Ֆեյբուքում Սահմանադրական դատարանի դեմ համաքայլական պատերազմի հերթական ճակատամարտի մասին հայտարարելուց ազատ ժամանակ չի՞ մտածում գոնե նախկին ձեռքբերումները պահպանելու մասին։ Էլ չեմ ասում, որ լավ կլիներ մի բան էլ իրենք անեին ճոխ վոյաժների ընթացքում»։
Արտաքին քաղաքականության սկզբունք. Ցեղասպանությունը՝ հեչ, մենակ թավշյա ժողովրդավարությանս չկպնեքԱյս տարի Հայաստանում ԵՄ…
Gepostet von Hayk Mamijanyan am Freitag, 15. Mai 2020