«Մենք կարող էինք ակնկալել ՌԴ-ից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակը չէ». Փաշինյան

«Գիտեք, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հանձնաժողովը կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով  շարունակվում են, այս պահին կոնկրետ բան, ցավոք, չեմ կարող ասել: Նաև պետք է արձանագրենք, որ նավթամթերքների շուկայի փլուզման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ»,- այս մասին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին:

Ըստ վարչապետի՝ հարցի հետ կապված՝  կշարունակեն աշխատել իրենց գործընկերների հետ:

Ինչ վերաբերում է ռուսական կապիտալով ընկերությունների հետ կապված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ թեման բաց ու մանրամասնորեն քննարկել է ՌԴ  վարչապետի և նախագահի հետ: Քննարկման արդյունքում ձեռք են բերել հստակ պայմանավորվածություններ՝ մնում է միայն դրանք կատարեն:
«Մենք Ռուսաստանի հետ ունենք շատ հարուստ օրակարգ, այդ հարաբերությունների օրակարգի հարցերը լուծելով՝ գնում ենք առաջ»,- շեշտեց վարչապետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս