«Սա միանշանակ սպառնալիք է՝ ուղղված ցուցարարներին: Ահա այստեղ է, որ սխալվում է Նիկոլ Փաշինյանը: Նախ սկսենք նրանից, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Արդեն մի քանի օր շարունակ ամբողջ Հայաստանը քննարկում է Փաշինյանի թիմակիցների և այս իշխանությունների կոռուպցիոն մեխանիզմները՝ կապված ադամանդի, մաքսանենգ ծխախոտի հետ: Ուրեմն, եթե կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու՝ պետք է առաջին հերթին սկսի իր հարազատներից և իշխանական թիմից: Բայց մենք տեսնում ենք, որ Փաշինյանն այդ թեմայից չի խոսում, անգամ չի հերքում, ամեն ինչ անում է, որպեսզի ուշադրությունը շեղի և կոռուպցիայի մեջ մեղադրում է մարդկանց, որոնք ընդամենն արդարություն են պահանջում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա գրառմանը:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնալով Կապանում ստեղծված իրավիճակին, նշեց, որ խնդիրը ժողովրդի կողմից անարդար վերաբերմունքի ականատես լինելն է, այսինքն՝ կա կոնֆլիկտ, կա զարգացումներ, բայց ձերբակալում են մարդկանց՝ առանց որևէ հիմք ներկայացնելու:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գլխումս չի տեղավորվում՝ ինչպես է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար։
Կապանի ոստիկանության դիմաց հավաքված քաջարանցիները շարունակում են պահանջել ազատ արձակել ձերբակալված երիտասարդներին՝ հայտարարելով, որ միայն այդ դեպքում հեռանան ոստիկանության բակից:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի դեռ ժամանակ կա ու Երևանից Կապան ուղարկված ոստիկանական զորքերը տեղ չեն հասել, ուզում եմ զգուշացնել Նիկոլ Փաշինյանին ու ոստիկանապետին կանգ առնել։ Սխալ ուղով եք ընթանում, ժողովուրդ։ Սյունեցիների հետ այդպես չի կարելի։ Միայն ավելի վատ է լինելու։
Վաղ առավոտից մինչ այս պահը Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քաղաքացիները Ոստիկանության Կապանի բաժանմունքի դիմաց իրականացնում են բողոքի ակցիա՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված քաջարանցիներին:
Չնայած անձրևոտ եղանակին՝ Կապանում ցուցարարները շարունակում են հավաքված մնալ ոստիկանության բաժանմունքի մոտ:
Այսօր Քաջարանում բերման ենթարկված քաղաքացու վրա ակնհայտ բռնության հետքեր կային՝ հին-նոստալժիկ ժամանակների պես, երբ քաղմասում էնքան էին ծեծում ու խոշտանգում, որ մարդն իր վրա էր վերցնում Քենեդու սպանությունը, Դրեզդենի ռմբակոծությունն ու Վան Գոգի «Կակաչների» տրագիկ գողությունը:
168.am-ի տեղեկություններով` մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր են շարժվում դեպի Կապան: Ըստ երևույթին իշխանությունները պատրաստվում են, և անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, երբ քաղաքացիներին հնարավոր չլինի տարհամոզել, ոստիկանական ուժ կիրառելու սցենարը գործի կդրվի:
Արցախի նախագահական ընտրություններին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը թեկնածուներից Արայիկ Հարությունյանին կարող է բավականին թանկ արժենալ Արցախի գործող նախագահի վրա: Արցախից ստացված տեղեկությունների համաձայն, առաջիկայում Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ուղիղ կենթարկվի ՀՀ ԱԱԾ-ին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս վերջին մի քանի ամիսներին ո՞վ ա լսել, որ Կառավարության ղեկավարը խոսի որևէ ներդրումի կամ տնտեսական ծրագրի մասին…
Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել ամբողջ Կառավարության, Ազգային ժողովի, դատական և իրավական համակարգի վրա, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի պետության կառավարման որակի և արդյունավետության շեշտակի անկման։
Կապանի ոստիկանության բաժանմունքի բողոքի ակցիան շարունակվում է։ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կապանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշեց.
Վաղ առավոտից Կապանում լարված իրավիճակը չի հանդարտվում: Քաղաքացիները Ոստիկանության Կապանի բաժանմունքի դիմաց շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված քաջարանցիներին ու թույլ չտա նրանց տեղափոխել Երևան:
Կապանում իրավիճակը չի հանդարտվում. ՈՒՂԻՂ. paratv
«Ըստ ինձ հասած տեղեկությունների` Սյունիքի մարզի երեք համայնքապետերի` Գորիսի, Կապանի ու Քաջարանի ղեկավարների նկատմամբ ինչ-որ հետապնդումներ են սկսվել: Թե ի՞նչ հիմքերով, այդպես էլ բացատրություն չտրվեց: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է լինում, որ միաժամանակ երեք համայնքապետերն էլ հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում: Սա արդեն բավականին կասկածելի է»,-168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կապանում ու Քաջարանում այսօր տեղի ունեցած իրադարձություններին, ասաց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
2 տարում այդպես էլ չհասկացաք, որ կառավարումը գիլաս հավաքելու և անստորագիր հոդվածներ գրելու արանքում հիստերիկ լայվեր անելը չէ, այլ գլուխը կախ համակարգային աշխատանքը։
Այսօր ունենք մի պարզ իրականություն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը:
Ոստիկանության Կապանի բաժնից րոպեներ առաջ դուրս եկավ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը և ոստիկանության շենքի դիմաց հավաքվածներին տեղեկացրեց, որ բաժին տարված երիտասարդները ենթարկվել են բռնության:
Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագնի շուրջ հայ-ռուսական տարաձայնություններին զուգահեռ՝ ուշագրավ է հետևել ռուսական մամուլում շրջանառվող տվյալներին, որ Թուրքիան սկսել է էապես կրճատել Ռուսաստանից Թուրքիա մատակարարվող գազի ծավալները՝ իր ցուցանիշներով հավասարվելով Հայաստանի և Լիտվայի տվյալներին։
«Ես քաղաքացիների հետ եմ՝ իմ համայնքի բնակիչների, և այստեղ եմ լինելու մինչև չվերականգնվի արդարությունը: Ես կարծում եմ, որ սա ապօրինություն է, ձերբակալված տղաները շատ օրինակելի տղաներ են ու չեմ հասկանում նրանց այստեղ բերելու նպատակը: Ինչի՞ են բռնության ենթարկել, ինչի՞ են բռնի բերել, չեմ հասկանում, եթե պատճառ կար՝ դժվա՞ր էր օրինական ձևերով անել: Մի բան պետք ա բոլորը լավ իմանան, որ քաջարանցուն և ընդհանրապես Սյունեցուն ծնկի բերել չի լինելու»,-168.am-ի հետ կարճ հեռախոսազրույցում ասաց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:
Այսօր վաղ առավոտից Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքներում լարված իրավիճակ է: 168.am-ի տեղեկությունների համաձայն, լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձանց, որոնք գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ժամանել է Կապանի ոստիկանության բակ և փորձում է ցուցարարներին համոզել դադարեցնել բողոքի ակցիան՝ հավաստիացնելով, որ քաջարանցի երիտասարդների խնդիրը գտնվում է իրավական հարթության մեջ:
Միքայել Մինասյանի տեսաուղերձին հաջորդող օրը Ա.Վանեցյանի twitter-յան հրապարակումը հենց հունվարի իր հայտարարության տրամաբանական շարունակությունն էր։ Տեսնելով կորոնավիրուսի տարածման սարսափելի աճը եւ կանխատեսելով իրավիճակի էլ ավելի վատացում, ինչպես նաեւ քաղաքաքական իշխանության ծանրացող վիճակն ու դասեր չքաղելու պրակտիկան, չեմ բացառում, որ շուտով, որպես տրամաբանական հաջորդ շարունակություն, Վանեցյանը խոսի արդեն ամբողջ ԱԺ-ն րոպե առաջ տուն ուղարկելու անհրաժեշտության մասին։
«Կապա’ն, միացիր» վանկարկումներով արդեն մի քանի ժամ է՝ Կապանում շարունակվում է բողոքի ակցիան: Ցուցարարների պահանջով Ոստիկանության Կապանի բաժանմունքի բակ ժամանեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Լարված իրավիճակ Կապանում. ՈՒՂԻՂ
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ժնևի «Արձագանք» ամսագրին։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության՝ նաեւ կոշտ հակազդեցություն։
Օրերս ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի է ունեցել միջազգային միջոցառում՝ նվիրված կորոնավիրուսի ազդեցությանը բնապահպանական խնդիրների վրա:
Շատ հաճախ խախտվում է, անգամ երկրի բարձրագույն իշխանավորների կողմից: Նաև վարչապետի դեպքում ես հաճախ եմ ականատես լինում անմեղության կանխավարկածի խախտման: Ամենաճչացող օրինակը երեխաների որդեգրման դեպքին է վերաբերում, երբ վարչապետը, եթե չեմ սխալվում՝ Կառավարության նիստի ժամանակ, կարծիք հայտնեց այդ մասին, ինչը չէր կարելի: Չի կարելի, որ երկրի բարձրագույն իշխանավորները կամ իշխանությունը կարծիք հայտնեն մի քրեական գործի մասին, որը դեռ նոր է սկսվում, և հայտնի չի, թե ինչ արդյունք է լինելու: Այդ կարծիքները, երբ որ արտահայտում են բարձրագույն իշխանավորները, կարող են դատավորների համար, իսկ մեր դատավորների համար՝ առավել ևս, լինել ուղենիշային, ինչը չի կարելի: