Կան մարդիկ, որ այս ամենից հորթի հրճվանք են ապրում. Հունան Պողոսյանը՝ ակցիայի մասնակիցներին
«Կապա’ն, միացիր» վանկարկումներով արդեն մի քանի ժամ է՝ Կապանում շարունակվում է բողոքի ակցիան: Ցուցարարների պահանջով Ոստիկանության Կապանի բաժանմունքի բակ ժամանեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Մարզպետից ցուցարարները պահանջում են ազատ արձակել ձերբակալված քաջարանցիներին և թույլ չտալ նրանց տեղափոխել Երևան:
Հունան Պողոսյանը նշեց՝ քանի որ գործը հարուցվել է Երևանում, այդ պատճառով էլ ձերբակալվածները պետք է տեղափոխվեն Երևան:
Ըստ Պողոսյանի՝ ոստիկանությունում բերման ենթարկվածին բռնության ենթարկելու գործով ծառայողական քննության արդյունքում մեղավորը կպատժվի:
Մարզպետն առաջարկեց 10-15 հոգանոց թիմով հարցի քննարկումը շարունակել իր աշխատասենյակում և հավաքավածներին դիմեց կոչով.
«Թույլ մի տվեք, որ ոմանք ձեզ օգտագործեն: Կան մարդիկ, որ այս ամենից հորթի հրճվանք են ապրում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր իրավիճակը լարվել է Կապանում, որտեղ ոստիկանության շենքի դիմաց էին հավաքվել բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված իրենց համաքաղաքացիներին։
Բողոքի ակցիային կարող եք հետևել՝ այստեղ.