«Մտա նոր տեսա մեր երիտասարդներին, բռնություն է գործադրված բոլորի նկատմամբ, էս ինչ ա կատարվում, ամոթ բոլորին»». Քաջարանի համայնքապետ

Ոստիկանության Կապանի բաժնից րոպեներ առաջ դուրս եկավ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը և ոստիկանության շենքի դիմաց հավաքվածներին տեղեկացրեց, որ բաժին տարված երիտասարդները ենթարկվել են բռնության:

«Մտա նոր տեսա մեր երիտասարդներին, բռնություն է գործադրված բոլորի նկատմամբ, էս ինչ ա կատարվում, ամոթ բոլորին»,-ասաց նա, ինչից հետո քաշքշուկ սկսվեց ցուցարարիների և ոստիկանության միջև:

Համայնքապետը  հորդորեց չտրվել սադրանքներին, կրքեր չբորբոքել, ոստիկաններին էլ կոչ արեց մտնել այն մայրերի դրության մեջ, որոնց որդիները ոստիկանության բաժանմունքում են:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031