«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի կողմից երեկ հրապարակված որոշմանն ու այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի անդրադարձել դրան:
Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին՝ հարց բարձրացրեց՝ կապված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային Ժողովում քննարկվում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Հեղինակ՝ իշխող ուժ։ Նպատակ՝ չեղարկել սահմանադրական հանրաքվեն։
Այսօր, շատերի համար անակնկալ կերպով, խորհրդարանում ելույթով հանդես եկավ Ալեն Սիմոնյանը և մի առանձնահատուկ կոչով դիմեց ՀՀ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածին, ի դեպ՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական, ինչպես նաև քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող բոլոր գործիչներին։
Վերջին օրերերին հաճախակիացել են անդրադարձները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝ փորձելով վերջինիս կապել ինչ-որ ենթադրյալ հակաօրինական գործողությունների հետ, ընկերությունը ներկայացնել որպես այդպիսի գործողությունների կատարման վայր կամ հովանավոր՝ արատավորելով կազմակերպության և նրա կոլեկտիվի բարի համբավը և վաստակած հեղինակությունը:
Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակահատվածում մեր հասարակությունում առավել շատ են դարձել ատելության, բռնության խոսքի արտահայտման դեպքերը և սա, բնավ, չի կարող արդարացվել կարծիքի արտահայտման կամ խոսքի ազատության իրավունքների փաստով։
Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանին հիշեցրեց, թե նա ամիսներ առաջ ինչ մեղադրանքներ էր ուղղել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին:
Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան է այրվել. Կրակոցները հնչել են Նախիջևանի կողմից: Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ, թեև ՊՆ լրատվական բաժնից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել կատարվածը, սակայն նախարարությունից հաստատել են տեղեկությունը:
Ռուսաստանի 85 ռեգիոնում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 338-ով՝ ընդհանուրը դառնալով 370 հազար 680:
«Թվիթեր»-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված երկու գրառում առաջին անգամ նշվել է որպես մոլորեցնող:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:
Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, թե երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։
Նոր «նախկինների» և նրանց հին ու նոր թալանի մասին
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 686 հազարից:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 26-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի համակարգված բնաջնջման քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երիտթուրքերը թուրքական ազգային պետության կերտման իրենց ծրագրերում ձեռնամուխ եղան այն գաղափարի իրացմանը, որի նպատակը կործանումից Օսմանյան կայսրության փրկությունն էր։ Այդ փրկությունը, սակայն, նրանք տեսնում էին կայսրության համընդհանուր թրքության և ազգային միատարրության ապահովման մեջ։ Ճակատագրի բերումով և նաև գործող ծրագրի համաձայն՝ այդ քաղաքականության գլխավորը զոհը դարձավ հայ ժողովուրդը։
Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են փոխհատուցել զբոսաշրջիկների ուղևորության ծախսի մի մասը:
Ղարաբաղյան հարցի լուծման համար միջազգային հանրությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խորացնում է «բլիթի և մտրակի» քաղաքականությունը։ Այս անգամ բլիթը Միացյալ Նահանգների ձեռքում է։ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանում փորձում է արձանագրել առաջընթաց և «Freedom House» կազմակերպության սանդղակներում Հայաստանի ցուցանիշի բարձրացումը մեկով փորձում է ներկայացնել՝ որպես լուրջ առաջընթաց։
Շվեդիայում գործազրկության մակարդակն ապրիլին 6,7 տոկոսից հասել է 7,9 տոկոսի՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները հրաժարվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում խիստ սահմանափակումներ մտցնել:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փաստաբան Ամրամ Մակինյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Քրիստինե Մելքոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Երբ ասում են՝ 32 ռեանիմացիոն մահճակալ է մնացել, դա նշանակում է, որ X օր հետո մարդիկ կարող է մնան մայթերին». Վահե Հովհաննիսյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Աֆրիկայում կորոնավիրուսի տարածումը դեռ չի հասել իր պիկին:
Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիրն իշխանությունն այն ձևով բերեց օրակարգ, որ դա իր համար դարձավ մեծ ծուղակ։ Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորվող օրակարգն այնպիսի որակական խոտաններ ուներ իր մեջ, որից ձերբազատվելը դարձել է շատ դժվար, իսկ իշխանությունը փաստացի ձեռնարկում է գործողություններ, որ կարողանա ծուղակից դուրս գալ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը։
Անգլիայում հունիսին խանութներն արդեն կարող են ընդունել հաճախորդների, իհարկե, պահպանելով բոլոր անվտանգության կանոնները:
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախանձելի պարբերականությամբ խոսում է այն մասին, որ այլևս երկրում չի գործում աշխատանքի ընդունման խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, լրատվամիջոցները ոչ պակաս հաճախականությամբ ներկայացնում են հակառակն ապացուցող փաստեր:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի` մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ: