Նիկոլ Փաշինյանն այլևս կորցրել է մեր ժողովրդի մեծամասնության վստահությունն ու աջակցությունը. Սամվել Ֆարմանյան

Այսօր ունենք մի պարզ իրականություն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«1. «Ես մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ, երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին. րոպե առաջ, րոպե առաջ…»: Խոսքերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Էսօր ունենք մի պարզ իրականություն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը: Դա հասկանալու համար պետք է կառավարական դաչայում թողնել զրահապատ մերսեդեսները, որի պատուհաններից կյանքն ու իրականությունը լրիվ ուրիշ է երևում, մի կողմ թողնել անվտանգության տասնյակ աշխատակիցներին, ու դերվիշի շորեր հագած, շրջել գյուղերով ու քաղաքներով, բակերով ու այգիներով, մետրո իջնել ու երթուղային նստել, գյուղացու ու քաղաքացու հետ սեղան նստել, տեսնել այն պարզ իրականությունը, որն ունենք այսօր: Իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը կորցրել է մեր ժողովրդի մեծամասնության վստահությունն ու աջակցությունը:

2. Անցյալ օրը տաքսու մի վարորդ իր օրինակով հուշում էր այն, ինչի մասին խոսում եմ. ասում է, բոլորն էլ կարծում են, թե կարող են մեքենայի ղեկին նստել: Ու նստում էլ են: Մի քիչ էլ անփորձանք մեքենան վարում են: Բայց ո՞ր դեպքում, ե՞րբ է երևում մեքենայի վարորդի իսկական վարորդ լինելն ու չլինելը: Երբ ստեղծվում է վթարային իրավիճակ: Այդ դեպքում, հմուտ վարորդը խուսափում է վթարից, իսկ ոչ հմուտը` վթարի ենթարկվում, իր հետ վթարի ենթարկելով նաև իր ու դիմացից եկող մեքենայի բոլոր ուղևորներին: Ու էս օրինակը բերած վարորդի եզրակացությունը մեկն էր` Նիկոլը վատ վարորդ դուրս եկավ, երկիրը վթարի է տանում` մենք բոլորս էլ նույն մեքենայի մեջ նստած:

3. Հիմա, հայտնի անեկդոտի մոտիվներով ասած, եղբա՛յր, եթե ակնհայտորեն կորցրել ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, բա դիմումդ գրելու «задержка»-ն ինչու՞մն ա…»:

1. «Ես մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը: Իսկ, երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին. րոպե առաջ, րոպե առաջ…»: Խոսքերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Էսօր ունենք մի պարզ իրականություն, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը: Դա հասկանալու համար պետք է կառավարական դաչայում թողնել զրահապատ մերսեդեսները, որի պատուհաններից կյանքն ու իրականությունը լրիվ ուրիշ է երևում, մի կողմ թողնել անվտանգության տասնյակ աշխատակիցներին, ու դերվիշի շորեր հագած, շրջել գյուղերով ու քաղաքներով, բակերով ու այգիներով, մետրո իջնել ու երթուղային նստել, գյուղացու ու քաղաքացու հետ սեղան նստել, տեսնել այն պարզ իրականությունը, որն ունենք այսօր: Իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը կորցրել է մեր ժողովրդի մեծամասնության վստահությունն ու աջակցությունը: 2. Անցյալ օրը տաքսու մի վարորդ իր օրինակով հուշում էր այն, ինչի մասին խոսում եմ. ասում է, բոլորն էլ կարծում են, թե կարող են մեքենայի ղեկին նստել: Ու նստում էլ են: Մի քիչ էլ անփորձանք մեքենան վարում են: Բայց ո՞ր դեպքում, ե՞րբ է երևում մեքենայի վարորդի իսկական վարորդ լինելն ու չլինելը: Երբ ստեղծվում է վթարային իրավիճակ: Այդ դեպքում, հմուտ վարորդը խուսափում է վթարից, իսկ ոչ հմուտը` վթարի ենթարկվում, իր հետ վթարի ենթարկելով նաև իր ու դիմացից եկող մեքենայի բոլոր ուղևորներին: Ու էս օրինակը բերած վարորդի եզրակացությունը մեկն էր` Նիկոլը վատ վարորդ դուրս եկավ, երկիրը վթարի է տանում` մենք բոլորս էլ նույն մեքենայի մեջ նստած: 3. Հիմա, հայտնի անեկդոտի մոտիվներով ասած, եղբա՛յր, եթե ակնհայտորեն կորցրել ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, բա դիմումդ գրելու «задержка»-ն ինչու՞մն ա…

Gepostet von Farmanyan Samvel am Sonntag, 24. Mai 2020

Տեսանյութեր

Լրահոս