Վրացական Commersant.ge պարբերականը ծավալուն հրապարակում է պատրաստել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ օրերս արած բացահայտման վերաբերյալ, որում անդրադարձ է կատարվել Հայաստանից Աբախազիա արտահանված ծխախոտի թեմային, որի փաստաղթեթրում գրված է եղել Աբխազիա, Վրաստան։
Իրանում մայիսի 25-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 023-ով՝ ընդհանուրը դառնալով 137 հազար 724:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ասուլիսը՝ ապագա անելիքների վերաբերյալ. ՈւՂԻՂ
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց Կառավարության հեղինակած նախագծերի փաթեթը՝ «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Հայաստանի իշխանությունները նոր կորոնավիրուսի տարածման ամենասկզբից ամբողջությամբ տապալել են համավարակի դեմ պայքարը՝ առողջապահական, իրավական, սոցիալ-տնտեսական և այլ ուղղություններով:
Արցախի բյուջեն, որով պետք է իրականացվի անվճար կրթության ծրագիրը, հաստատվել է նախորդ իշխանության օրոք: Ըստ այդմ` եթե այս սեպտեմբերից կրթությունն անվճար դառնա, նշանակում է՝ այդ հնարավորությունը եղել է, ուղղակի նպատակային չի օգտագործվել, կամ նման ցանկություն չի եղել իշխանությունների մոտ: Նաև ուզում եմ ընդգծել, որ Արայիկ Հարությունյանը մոտ տասներկու տարի գործադիր իշխանության ղեկավար է եղել, այսինքն` լավ է տիրապետում բյուջեի հնարավորություններին, և եթե ասել է՝ ուրեմն կա այդ հնարավորությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հանձնաժողովի հերթական նիստում հայտարարեց, որ քննարկում են կարևոր և առանցքային հարցեր, որին ներկա չեն ընդդիմադիր դաշտի պատգամավորները, որի համար ցավում է:
Մոտավորապես մեկ ժամ հետո «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև հուշագիր է ստորագրվելու: Այս մասին 168.am-ին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի և կիրառելի համագործակցության ծրագիր:
Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության կարևոր բնութագրիչներից մեկը սուվերենությունն է կամ ինքնիշխանությունը, որի տակ հասկանում ենք ինչպես անկախությունը միջազգային հարաբերություններում, այնպես էլ սեփական տարածքում սեփական որոշումներ կայացնելու և իրագործելու հատկությունը:
ՀՀ կառավարությունը հեղինակել և ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
Քաջարանի համայքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվախ է. «Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում անհարկի շահարկվում էր Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը։
Վրաստանում ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Չենգիզ Ցերցվաձեն կրկին անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանն ու դրան հետևած ՀՀ առողջապահության նախարարության բացատրությանը, համաձայն որի՝ ԶԼՄ-ները ճիշտ չեն մեկնաբանել Թորոսյանի խոսքերը Վրաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի մասին:
Միգուցե ժամն է ուշ եղել, դրա համար է ԱԺ առաջին տիկինը սխալ հասկացել ՔԿ հաղորդագրության իմաստը, իսկ, եթե միտումնավոր է տարածում զրպարտությամբ համեմված նման անգրագիտություն, ապա առնվազն պետք է ցուցմունք տա այս գործով:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 946֊ով՝ ընդհանուր թիվը դառնալով 353 հազար 427։
Ուզբեկստանի իշխանությունները կարող են վերադառնալ կոշտ պայմաններով կարանտինին, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը աճի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Կիրակնօրյա երկու զուգահեռ դրվագ մեկ անգամ ևս փաստեցին նոր, սոլիդ իշխանության ձևավորման հրատապությունը։ Երկրում կորոնավիրուսի տարածման ծայրահեղ մտահոգիչ ֆոնին և Կապանում տեղի ունեցող զարգացումների պահին:
Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը մոտ մեկ շաբաթ է աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Շաքե Իսայանը, Ջանիբեկ Հայրապետյանը և Արայիկ Աղաբաբյանը առաջարկում են լրացում կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն՝ հանցակցություն: Այսօր այդ վիճակում ենք: Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է: Իսկ թե ինչ է նշանակում պետություն չունենալ՝ աշխարհում երևի ամենից լավ մենք գիտենք: Դա վերջին ութ հարյուր տարվա մեր պատմությունն է: Դա Արևմտյան Հայաստանի ու միլիոնուկես ժողովրդի, ապա Արևելյան Հայաստանի կեսի ու հարյուր հազարավոր հայ մարդկանց զոհաբերման իրողությունն է: Այո՛, հենց զոհաբերման: Որովհետև երկիրն ու ժողովրդին կարելի է զոհաբերել ոչ միայն դավաճանությամբ, այլև՝ տգիտությամբ ու եսասիրությամբ:
ԱՄՆ իշխանությունները Բրազիլիա կուղարկեն թոքերի արհեստական շնչառության հազար սարք՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ճապոնիայում իշխանություններն այլևս արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտություն չեն տեսնում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 502 հազարից:
168.am-ի տեղեկություններով` դեռևս մինչև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մեկնելը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ այսօր չի ստորագրվել:
Հունաստանում ներքին և արտաքին զբոսաշրջությունը խթանելու համար կառավարությունը մտադիր է նվազեցնել հանգստացողների շրջանում պահանջված բազմաթիվ իրերի և ծառայությունների գները։
Իսպանիայի էկոլոգիական բարեփոխումների նախարար Տերեսա Ռիբերան տեղեկացրել է, որ իշխանությունները դիտարկում են միջազգային զբոսաշրջիկներին «անվտանգության միջանցք» տրամադրելու հնարավորությունը:
«Տիտանիկ» նավի խորտակումից հետո անցած 108 տարվա ընթացքում առաջին անգամ հետազոտողները մտադիր են նավի մնացորդները բաժանել մասերի, որպեսզի հանեն սարքավորումների բաղադրիչները:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է երկրում թանգարանները և կրոնական հաստատությունները բացելու մտադրության մասին։
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը րոպեներ առաջ դուրս եկավ Ոստիկանության Կապանի բաժանմունքից և ցուցարարներին հավաստիացրեց՝ ոստիկանությունից, Հատուկ քննչական ծառայության քննիչներից ստացել է երաշխիք առ այն, որ հարուցված քրեական գործի քննությունը տարվելու է արդար: