«Մեր ուժը հասել է այն մակարդակին իր քաղաքական հասունությամբ, որ մենք մտավախություններով մեր օրակարգերը չենք վերանայում: Եթե ինչ-որ բան որոշում ենք անենք՝ դա անում ենք, որոշում ենք չանենք՝ չենք անում»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ ընդգծելով, որ իրենք որևէ մտավախություն չունեն, երբ քայլ են կատարում, որն առնչվում է իրենց օրակարգին։ Իսկ եթե որևէ մեկն իրենց որոշումներն ինչ-որ ձևով փորձի շահարկել, ապա նման դեպքերում քաղաքական միավորը պետք է ամուր պահի իր ողնաշարը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ Հանրային հեռուստաընկերությանը կրծքով իրենից պաշտպանելու որևէ կարիք չկա, քանի որ հեռուստաընկերությանը որևէ մեղադրանք չի ներկայացնում:
«Ես համոզված եմ, որ Նաիրա Զոհրաբյանին թիրախավորելը ոչ միայն ունի ներքին քաղաքական խնդիր լուծելու հարց (հայտնի է, որ ինքը երևի թե պատգամավորներից ամենափորձառուներից է, ամենաակտիվներից է), բայց այստեղ խնդիր կա ոչ միայն ոչնչացնել, այդպես ասած, նրա բարոյական կերպարը և ներքին քաղաքական դաշտում բերել, զրոյացնել «Բարգավաճ Հայաստանի» ամենաակտիվ պատգամավորներից մեկի դեմքը, այլև ծառայություն մատուցել Ադրբեջանին, որով, փաստորեն, իշխանությունները տալիս են հնարավորություն, որ ադրբեջանական կողմը ոչ միայն իր սեփական լրատվականներով, այլև հենց այդ նույնը հարցը շինծու, արհեստական (ես հիմա կբացատրեմ՝ ինչու եմ համոզված) բերել և դարձնել Ադրբեջանի ձեռքին զենք և ասել, որ «ահա, տեսեք՝ ով է խոսում Ադրբեջանի քաղաքականության մասին՝ լինի դա ձկնկիթային և այլն, մեկը, որն ինքն իր սեփական նախաձեռնությամբ կոռուպցիայով է զբաղվում հենց, այսպես ասած, ապացուցված ձևով»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է: Մարդկանց հերթի մեջ են դնում՝ հոսպիտալացման համար, այդ թվում՝ արդեն ծանր թոքաբորբ տանողներին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը թեմայից շեղվելով՝ իր ելույթում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին, ինչպես նաև ընդդիմությանը լռեցնելու մասին նրանց հայտարարություններին:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ բոյկոտում են ու ողջ խմբակցությամբ դուրս են գալիս նիստերի դահլիճից։
«Հայաստանում կա քաղաքական վերնախավերի պատերազմ». Երվանդ Բոզոյան
«Չորրորդ ամիսն է՝ արտակարգ դրության մեջ ենք, բայց կարանտին չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ, երբ կա արտակարգ դրություն, բայց չկա կարանտին, դա միայն քաղաքական նպատակներ է հետապնդում, որ համակարգի դեմ քաղաքական ելույթներ չլինեն:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը գերազանց է գնահատում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, որը պետք է քննի Կառավարության, պարետատան կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի, դրա կանխարգելման աշխատանքները:
Շվեդական «Nordic Monitor» կայքը հայտնել է, որ Թուրքիան Հունաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագիր է մշակել: Նշվել է, որ «Չաքա բեյ» ծածկագրով գործողության ծրագիրը թարմացվել և ավարտուն տեսքի է բերվել 2014 հունիսի 13-ին։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտը պետք է լցված լինի նոր մարդկանցով, նոր քաղաքական ուժերով, որոնք ինչ-որ ընտրությունների ժամանակ կկարողանան փոխարինել այսօրվա իշխանությանը:
«Ինչպես չի կարելի ղեկավարել պետությունը. մի մենագրության նյութ կհավաքվի». Արման Սաղաթելյան
«Գագիկ Ծառուկյանն այս պահին տանն է, շատ բարձր տրամադրություն ունի, համակարգում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու խմբակցության աշխատանքները»,- 168.am-ի այն հարցին, թե որտե՞ղ է այս պահին գտնվում ԲՀԿ առաջնորդը, ասաց ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանը:
Վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննության հարցով դատական նիստը
Հուլիսի 5-ին կայանալիք Մարտունու քաղաքապետի արտահերթ ընտրություններին առաջադրվել է 6 թեկնածու:
«Ո՞վ է պարետը Սահմանադրությամբ, որ մի հատ էլ կանոններ սահմանի». Ռուբեն Մելիքյան
Ընտրակեղծիքների համակարգը ռազմավարական այլանդակություն է և չափազանց վտանգավոր։ Այն, սկսած 1995-ից, կիրառական կողմի և մեթոդների տեսակետից ապրել է մեծ էվոլյուցիա՝ պարզագույն ընտրական արկղերի գողություն և լցոնում, կրիմինալ տարրերի ներգրավում, հանձնաժողովների տոտալ կաշառում, հետո՝ ավելի մշակված եղանակներ, կրկնաքվեարկություններ, հաշվառման վայրի փոփոխություն, շրջիկ խմբեր, իհարկե ամենազանգվածայինը՝ ընտրակաշառք, որը վերցնում են ինքնակամ, և որի համար ձևավորվել էր բարոյական նորմ՝ «վերցրել ես՝ պիտի խոստացածդ ձևով քվեարկես»։
Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Աժ նախկին պատգամավոր կալանավորելու հարցը։ Այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվելու է նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդության քննությունը։
«Իշխանությանը պետք է օր առաջ տուն ուղարկել». Արծվիկ Մինասյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում տեղի ունեցած, թերևս, ամենաաղմկահարույց իրադարձություններից էր հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանի հանդեպ կիրառված անհամաչափ ուժը, որի արդյունքում 13 ոստիկան գետնին տապալեցին վերջինիս ու տեղափոխեցին ոստիկանական բաժանմունք:
Երեկվանից Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում Փարաքարի ՃՈ-ի մոտ: Այսօր արդեն մեքենաներում գտնվող քաղաքացիներից ոստիկանները պահանջում են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ անկախ նրանից՝ դիմակ կրում են, թե ոչ:
«Երկրորդը՝ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման որոշման հետ կապված իրավաչափությունը վիճարկելու մասով: Այս երկու նախաձեռնության հետ կապված աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են, կոչ ենք անում, որպեսզի այդ գործընթացում մեզ միանան նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեր գործընկերները՝ բավարար չափով ստորագրություններ ունենալու համար: Հասկանում եմ, գուցե մեր ընդդիմախոսներն ասեն, թե այսօր դրա ժամանակը չէ, բայց հավատացնում եմ ձեզ, որ մենք հապաղելու ժամանակ չունենք: Մենք պարտավոր ենք պարզելու, թե արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարի գործում Կառավարության և պարետատան կողմից իրականացված քայլերը եղել են ժամանակին»,- նշեց Իվետա Տոնոյանը:
«Ոստիկանությունը հրահրում է վարակի տարածումը». Ավետիք Իշխանյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միջակությունների գործող թայֆայի մի հավաքական ներկայացուցիչ՝ Միքայել Զոլյանն, այսօր ԱԺ-ում սրտնեղել է, որ ես ու իմ գաղափարակից ընկերները հայտնվում ենք հեռուստաեթերներում։
ԲՀԿ-ն հանդես է գալիս հայտարարությամբ. ՈւՂԻՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ Ազգային տոնի առթիվ։
«Կառավարությունն է պատասխանատու, դրա համար էլ պահանջում ենք ամբողջ կազմի հրաժարականը». Միքայել Մելքումյան
Երկիրը խորը ճգնաժամի մեջ է՝ հումանիտար, սոցիալ-տնտեսական, մասնակցային, ներքաղաքական և արտաքին քաղաքական: «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած քննարկման ընթացքում պնդեց այդ կառույցի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Կորոնավիրուսային ճգնաժամի հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները, գնահատականներ և լուծումներ. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց խորհրդարանի նիստը և լքեց նիստերի դահլիճը: