Վերաքննիչում քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխության հարցը. Ռոբերտ Քոչարյանը դատարանում է․ ՈւՂԻՂ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հունիսի 15-ին սկսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Նիստի ընթացքում փաստաբանները ներկայացրել էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երեք միջնորդությունները․ Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչապետների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։

Տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայությունն ապահովելու նպատակով հունիսի 15-ի դատական նիստը հետաձգվեց:

Այսօր` հունիսի 17-ին, ժամը 13:30-ին, Վերաքննիչ դատարանում վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու դեմ պաշտպանների բողոքի քննությունը։

Դատական նիստին ներկա է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդները:

Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը նամակով դիմել է դատարանին՝ խնդրելով համավարակով պայմանավորված և խոցելի խմբում գտնվելու հանգամանքը հաշվի առնելով՝ իր բացակայությունը դատական նիստին համարել հարգելի և թույլ տալ բողոքը ներկայացնել Հայկ Ալումյանին:

Այս պահին պաշտպանական կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի և երաշխավոր 4 վարչապետների՝ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի և ԱՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջև եղած աշխատանքային ու անձնական հարաբերությունների պատմությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս