
«Գագիկ Ծառուկյանն այս պահին տանն է, շատ բարձր տրամադրություն ունի». Շաքե Իսայան

«Գագիկ Ծառուկյանն այս պահին տանն է, շատ բարձր տրամադրություն ունի, համակարգում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու խմբակցության աշխատանքները»,- 168.am-ի այն հարցին, թե որտե՞ղ է այս պահին գտնվում ԲՀԿ առաջնորդը, ասաց ԱԺ պատգամավոր Շաքե Իսայանը:
Վերջինս նշեց, որ քիչ առաջ է Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը կարճատև աշխատանքային հանդիպում ունեցել կուսակցության առաջնորդի հետ:
«Բոլորիս ինքն է ոգռշնչում», -ասաց Շաքե Իսայանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ դատախազության միջնորդության վերաբերյալ հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատական նիստը կկայանա այսօր՝ ժամը 19.00-ին: