Հայաստանի անունից գարշահոտ մի՛ տարածեք․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միջակությունների գործող թայֆայի մի հավաքական ներկայացուցիչ՝ Միքայել Զոլյանն, այսօր ԱԺ-ում սրտնեղել է, որ ես ու իմ գաղափարակից ընկերները հայտնվում ենք հեռուստաեթերներում։

Այս մարդկանց թվում էր, որ եթե Հանրայինի եւ իրենց սպասարկող այլ ԶԼՄ–ների («Ազատություն», 1in.am եւ այլն) եթերը զմրսեն մեր առջեւ, ապա մեր ասելիքը տեղ չի հասնի։

Թե ով էր Զոլյանն ու իր նման բազում դուրսպրծուկներ իշխանազավթումից առաջ, հիշեք ինքներդ։

Բայց քանի ստիպված եմ իրենց անդրադառնալ, մի խրատ պետք է տամ։

Երկրից դուրս, երբ մեկնում եք, գոնե այդքան փնթի մի եղեք, հետեւեք հիգիենային։ Թե չէ, ավաղ, Հայաստան եք ներկայացնում ու մեր երկրի անունից բառի բուն իմաստով գարշահոտ եք տարածում»։

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10221992483139297

Տեսանյութեր

Լրահոս