«Դուք էլ եք անցնելու Ձեր անաստված նախարարներով և պատգամավորներով, Ձեր աթեիստների խմբերով և այլասերված խունտայով»

ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայոց եկեղեցին հայ ժողովրդի ինքնությունն է, իսկ կրոնը՝ Քրիստոնեությունը՝ հայ ազգի գոյության և հարատևման երաշխիքը։

Բազում փորձություններ, դժվարություններ և անհաղթահարելի թվացող խնդիրներ դարեր շարունակ ծնկի են եկել մեր հավատքի և կրոնի առաջ։

Հայոց Աշխարհը իսլամական և մուսուլմանական քաղաքակրթության կենտրոնում դարերով պահել է Քրիստոնեությունը , որպես Սուրբ կրոն, որպես Հայի գոյատևման կարևորագույն գրավական։
Քրիստոնեությունը և Հայ ազգը դիմակայել են և՛ պարսիկների, և՛ հռոմեացիների, և՛ մոնղոլների, և՛ սելջուկների, և՛ վրացիների ճնշումներին։
Ո՛չ Ցարական , ո՛չ Խորհրդային Ռուսաստանը չկարողացան արմատախիլ անել Քրիստոնեությունը Հայ ազգի մեջից։

Հայ ազգը և Հայոց աշխարհը իր սրբագույն կրոնով կանգնած է Թուրքիայի, Ադրբեջանի և թուրքալեզու ազգերի կոկորդին։

Հայաստանը բազմադարյա «Մեծ Թուրանի» միակ խանգարող և կանխող գործոնն է՝ իր կրոնով և հավատքով։

Ո՛չ մի արշավանք, ո՛չ մի պատերազմ չկարողացավ ծնկի բերել հային և իր հավատքին, նույնիսկ 1.500.000 Քրիստոնյա հայ ցեղի կոտորածը չկարողացավ բռնանալ հայի կամքին և կրոնին։
Թվարկածներս արտացոլում են դարերի պատմությունը, որտեղ ծաղկել և փլուզվել են արքունիքներ, տերություններ , կրոններ , տեղի են ունեցել արյունալի պատերազմներ, արշավանքներ և կոտորածներ, երկրի երեսից բնաջնջվել են և հողի են հավասարեցվել հարյուրավոր հայկական եկեղեցիներ, տանջամահ են եղել և քարկոծվել տասնյակ Քրիստոնեություն քարոզող սրբեր, կույսեր և մարգարեներ։

Այս ամենը եղել է, եկել և անցել է պատմության էջերով , սակայն Քրիստոնեությունը, Հայոց եկեղեցին, հայի հավատքը և Հայ ազգը մնացել են կանգուն , որպեսզի շարժվեն առաջ և հաղթահարեն ապագայի էջերում գրված բոլոր այն փորձությունները, որոնք դեմ կլինեն հայի հավատքին , ավանդական արժեքներին և կրոնին։

Ասածս ի՞նչ է։

Դուք էլ եք անցնելու Ձեր անաստված նախարարներով և պատգամավորներով, Ձեր աթեիստների խմբերով և այլասերված խունտայով, սակայն հայի հավատքը և կրոնը դեռ շատ երկար հաղթահարելու են Ձեր նման չարիքներին և չնախատեսված փորձությունները։

Հայ ազգը Աստծո կողմից ողորմած ազգ է։
Նրան չի հաջողվել կործանել ոչ ոքի, դուք ևս բացառություն չեք։
հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։
Ամեն…»։

https://www.facebook.com/ashot.andreasyan.politic/photos/a.536993900064531/1013023719128211/?type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս