Պարզապես իմ կարծիքն է՝ Ապրիլյան պատերազմը շահարկվում է քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Ինչ վերաբերում է եզրակացությանը, ես այդ եզրակացություն ասվածին շատ լուրջ չեմ վերաբերվում, որովհետև դա միֆ է: Երբ հիշում եմ հանձնաժողովը ստեղծելու պատճառները, թե ինչի համար էին ուզում այն ստեղծել, մտածում և հասկանում եմ, որ իրենք պետք է աղմկահարույց հայտարարություններ անեին, որ, օրինակ, Կարեն Կարապետյանն ասել է՝ վառելիք չի եղել, անորակ է եղել, կամ՝ հաց չի եղել: Այդ եզրակացությունները և արտահայտությունները, որ իրենք անում էին, զուտ իրենց իշխանությունը պահելու համար էին անում:
Կապված Սահմանադրական դատարանում (ՍԴ) վերջին ժամանակներում ընթացող պրոցեսների հետ՝ 168.am-ը ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանից ցանկացել էր ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
Դրան զուգահեռ՝ հռետորաբանության զգալի կոշտացում Արցախի կողմից և առնվազն հռետորաբանության փոփոխություն պաշտոնական Երևանի մոտ: Փաշինյանն երեկ ԱԺ-ում չխոսեց իր սիրելի թեզերի մասին, դրա փոխարեն շեշտեց, որ հուլիսյան դեպքերը չեզոքացրել են ուժի կիրառման սպառնալիքի թեկուզ երևակայական ազդեցությունը:
Սեպտեմբերի սկզբին միջազգային մամուլում մտահոգիչ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սիրիայից ահաբեկչական խմբավորումներ են Թուրքիայի տարածքով ներթափանցել Նախիջևան՝ հայկական կողմի նկատմամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով: Այդ հարցին սեպտեմբերի 2-ի ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ասելով, որ ԱԳՆ-ն ստուգում է լուրերը` արդյո՞ք Թուրքիան Աֆրինից և Ազազից վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ պայքարում ներգրավելու համար։
Թվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք այլևս չի կարող զարմացնել։ Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա այսօրվա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի և մարդու անդառնալի անկումը։ Այն անընդունելի է բազմաթիվ հարթություններում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հավաք է նախատեսված, որին կմասնակցեն ոչ միայն կուսակցության վարչության անդամները: Կայքի տեղեկություններով, այսօր հավաքին մասնակցելու են նաեւ մարզպետները, կառավարության մյուս անդամները, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները:
«Եթե Նիկոլ Փաշինյանը սատարում է մի նախարարի, որն իր ամբողջ ներուժով հակահայ քաղաքականություն է վարում, Հայոց եկեղեցին արժեզրկել է, հովանավորում է սատանայական խմբերի, որ մետրոներում անհասկանալի, Աստծուն դեմ կոչերով հանդես գան, եթե նա իր ներուժով փորձում է այնպես անել, որ դպրոցներում երեխաները 2-3-րդ դասարանից անցնեն սեռական կրթության դասընթացներ, Հայոց եկեղեցու պատմություն առարկան պարտադիր առարկաների ցանկից հանվի և միացվի Հայոց պատմությանը, եթե նախարարը կարողանում է մի մարզի ժողովրդի անտեղի վիրավորել, մեղադրել մի բանում, որը չի արել, և այդ ամենին Փաշինյանն աջակցում է ու ասում է, որ նախարարը հրաժարական չի տալու, ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես աջակցում է երկրում այլասերմանը, եկեղեցու արժեզրկմանը: Մեզ համար պարզ է, որ այս այլասերումը վարչապետի կողմից է հովանավորվում»:
ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կհամակարգի Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորների խումբը:
Տարբեր երկրների իշխանությունների եւ գիտական ընկերությունների ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան կորոնավիրուսի առնչությամբ միմյանց հակասող արտահայտություններից:
Եվրոպայի երկրներում COVID-19 հիվանդությամբ վարակման մակարդակն անհանգստություն է առաջացնում:
Աֆղանստանի անվտանգության ուժերը «Թալիբան» արմատական շարժման գրեթե 30 զինյալների են ոչնչացրել Նանգարհարի նահանգում ծայր առած ընդհարումների ընթացքում:
Վրաստանում վերջին օրը հայտնաբերել են կորոնավիրուսի 179 նոր դեպք, դրանց մեծ մասը կրկին վերաբերում է Աջարիային, լրագրողներին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գործադիրի ղեկավարն ու նրա թիմը քաղաքական բանավեճը վեր են ածել զզվելի ու անձնական վիրավորանքներով լի «բազարի»: Սթափվեք, ամոթ է:
Անքննելի է այն փաստը, որ յուրաքանչյուր պետության համար առանցքային և ֆունդամենտալ նշանակություն ունեցող ոլորտներից մեկը կրթությունն է, քանի որ այն ամենաուղղակի ու անմիջական ձևով ազդում է հանրության ամենախոցելի ու զգայուն խմբի վրա։ Հետևաբար՝ շատ կարևոր է պետության ներսում տարվող ճիշտ ու ռացիոնալ հիմքերի վրա դրված կրթական քաղաքականությունն ու մշակված տեսլականը, թե տվյալ շրջափուլում ինչպես է ընթանում երկիրը, և ինչպես են տվյալ ոլորտի պատասխանատուները դիմակայում գոյություն ունեցող մարտահրավերներին։
ԲՀԿ երիտթևը պահանջում է Արայիկ Հարությունյանի հրաժարականը. ՈւՂԻՂ
Ուգանդայի հյուսիս – արեւելքում 200-ից ավելի կալանավոր է փախել առանձնապես վտանգավոր հանցագործների բանտից՝ ըստ որում սպանելով մեկ զինծառայողի:
Մոսկվայի եւ Պեկինի միասնությունն «ամուր է ինչպես ժայռը», ոչ մի արտաքին գործոն չի կարողանա ազդել երկու երկրների ռազմավարական փոխգործակցության վրա:
«Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության ձևաչափը հուշում է, որ այդ կառույցը գլոբալ հարցերի տիրույթում սահմանադրական արդարադատություն իրականացնելիս լինելու է իշխանության կամակատարը»։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ունի վառ երևակայություն:
2020թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարոն Ծառուկյանը առաջարկում է Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան բարձրագույն պաշտոններ զբաղեցնել։
Հայաստանից արտաքսված Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառման տակ ուշագրավ մեկնաբանություն է թողել. «Նիկոլ Փաշինյան, տո, այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր։ Օրինակ, ինչի՞ ես հրամայել, որ ԱԱԾ աշխատակիցներն արգելեն իմ մուտքը դեպի Հայաստան։ Պատմի՛ր թե ո՞ւմ հետ են հանդիպել քո ՔՊ թիմակիցները Թբիլիսիում։ Ի՞նչ հրահանգներ եք ստացել։ Ինչի՞ համար եք ստացել 48 միլիոն ԱՄՆ դոլար։ Դե պատմե՛ք»:
«Եթե չեմ սխալվում, այդ տեղեկությունները, որոնք կապված են եղել պարոն Ծառուկյանի հետ, որ նա դատապարտված է եղել եկեղեցու տարածքում բռնաբարության համար, ինչպես նաև կողոպուտի, հայտնվել են շատ ավելի ուշ, քան Ձեր նշած իրադարձությունները: Քրեական գործն ավելի վաղ է եղել, սակայն դրա մասին որևէ մեկը տեղեկություն չի ունեցել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, որ, եթե ԲՀԿ առաջնորդն այդ նկարագիրն ուներ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում բնութագրել էր վարչապետը, ինչո՞ւ էին նրա հետ համագործակցության հուշագիր ստորագրում:
Պաղեստինյան խնդիրը պահպանում է սրությունը, չնայած Իսրայելի եւ արաբական մի շարք երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը:
Պատերազմը հայտարարված է։ Ու պատերազմը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան այսօրվա գրառմամբ։ «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է Փաշինյանը՝ առանց անուն նշելու՝ ակնարկելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ 40 տարվա վաղեմության քրեական գործը:
Բարոյականության (հատկապես՝ տղամարդկային) հետ դեռ պատանեկության տարիներից լրիվ վերջնահաշվարկ կատարած այս երկոտանին շփոթվել ա իր կարգավիճակից ու ընկել ա ցայտնոտի մեջ:
Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։
Չինաստանը եւ Ռուսաստանը Միացյալ Նահանգների համար գլխավոր ռազմավարական ախոյաններն են: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն ԱՄՆ-ի RAND ոչ առեւտրային կազմակերպությունում ունեցած ելույթի ժամանակ։
«Ես վստահ եմ, որ այն մեջբերումը, որը հայտնվել է պարոն Ծառուկյանի էջին, վերաբերում է Պետրոսյան Գևորգին, որի հետ կապված մամուլում, ինչպես նաև տարբեր տեղերում տեղեկություն է տարածվում, որ ինքն առողջական խնդիրներ է ունեցել մշտապես: Նաև, երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը: Կարծում եմ՝ այդ որոշումն այդ ժամանակ կայացրել է նույն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ՝ հիմա Գագիկ Ծառուկյանի քաղաքական բուռն վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նորից նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորվի»,- խորհրդարաանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետ-ԲՀԿ փոխհրաձգությունն ինչի՞ հետևանք է:
168.am-ի հարցին, թե արդյո՞ք նրանց առարկայական խոստումներ են տրվել, իրավապաշտպանը պատասխանեց, որ, թերևս, նրանք դա ինքնին ենթադրվող բան էին համարում, և, ինչպես որ Վահե Գրիգորյանի ընտրությունը ողջունեցին, այնպես էլ կողջունեին յոււրաքանչյուրի ընտրությունը, ով իրենց թիմից կլիներ: