Վարձատրումը տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալելու այն մարդուն, որն անցած հանգստյան օրերին կրակ է արձակել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) օկրուգի երկու ոստիկանների վրա, 100 հազար դոլարից ավելացել է մինչեւ գրեթե 300 հազար դոլար:
Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Փաշինյան Նիկոլ, ստի հերը շուն դառնա, թե արդեն գրպանդ դրած կուսակցությանդ նախագահ՝ Պապիկան Սուրիկը, ժամանակին ՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու դիմում չի գրել:
Ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Չգիտես՝ ինչու, մենք ձևավորված թյուր կարծիք ունենք, որ դեմոկրատների հետ ավելի լավ ենք աշխատել կամ աշխատելու, քան հանրապետականների: Հետևապես Բայդենի հետ ավելի հեշտ է լինելու քան Թրամփի: Սրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, հետևաբար առավել մեծ ազդեցություն ունի դեմոկրատ օրենսդիրների վրա:
Ռազմական և քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի նախագծմամբ ու արտադրությամբ զբաղվող Թուրքիայի առաջատար «Baykar» ընկերություն իր արտադրած թռչող մեքենայի առաջին փորձարկումներն է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ուրեմն հլը ինչ ա ասում էս ԼԳԲՏ-ն (նկատի ունեմ՝ լեզուների գիտակ բախտավոր տղան)…
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզերում «կուսակցական կյանքը» որոշակի առումով պասիվացավ, ավելի կոնկրետ՝ գտնվում էր յուրօրինակ «թայմ աութի» փուլում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամները»՝ առավել հայտնի որպես Սորոսի հիմնադրամ, դիմել է ԱԺ նախագահին` պահանջելով ձեւավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որը կքննի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վարքը։ Սորոսականներին վրդովեցրել է, որ Սիմոնյանը «Հրապարակին» տված հարցազրույցում հանդգնել է ասել․
Նորվեգացի աջ արմատական Անդերս Բրեյվիկը, ով դատապարտվել է ահաբեկչության համար, որի ընթացքում Օսլոյում եւ Ուտյոյա կղզում 2011 թվականին 77 մարդ է զոհվել, խնդրել է պայմանական-վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) մասին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի «հարցով» դիմելու է առաջիկայում ստեղծվելիք ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ իր հասցեին արված գրառումների համար։ Երեկ Դավոյանը հերթական գրառումն էր արել, կից տեղադրել Զոհրաբյանի լուսանկարը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պաստառի հետ։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին ԱԺ իշխանական խմբակցությունը գրեթե միաձայն ընտրեց ՍԴ երեք դատավորների։ Քաղաքական որոշակի շրջանակների համար այս երեք դատավորների, հատկապես Խունդկարյանի եւ Վաղարշյանի ընտրությունը բավականին շոկային է եղել, ուստի պատահական չէ, որ այդ շրջանակները արդեն երկու օր է՝ ինտենսիվ հարձակման են ենթարկում իշխանություններին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում քննարկվում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը։ Իսկ գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եկող տարի կառաջադրվի Վանաձորի ընտրություններում՝ որպես քաղաքապետի թեկնածու։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան եւ կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Ընդ որում, այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին անգամ վարչության նիստ է անցկացվել սեպտեմբերի 15-ին, եւ ուշագրավ է, որ […]
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հույսերը չեն արդարանում: Սերգեյ Բագրատյանն իր որոշման մասին հայտնել էր հուլիսի 23-ին, եւ դրանից հետո այն բազմաթիվ ասեկոսեների տեղիք տվեց:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի. Սարգիս Հովհաննիսյանը ՊՊԾ պետի տեղակալն էր, սակայն ծառայությունում է վաղուցվանից՝ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորում։
Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ կուտակվում է էական դժգոհություն։ Մենք այս մասին արդեն տևական ժամանակ է զգուշացնում ենք։ Ամեն օր արձանագրվում են քաղաքացիների և ոստիկանության բախումներ։
Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհուրդը հանձնարարում է դատական նիստերն անցկացնել հեռավար ռեժիմով կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտարարել է խորհրդի քարտուղար Գեորգի Միկաուտաձեն:
«Հորս տուն եմ տանելո՞ւ էդ գույքահարկը»,- մուննաթ է գալիս Նիկոլ Փաշինյանը, երբ հարց են ուղղում քաղաքացիները, թե ինչպե՞ս ես վճարելու այն:
Կորոնավիրուսի հետևանքով ֆինանսատնտեսական լուրջ դժվարություններ կրող Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս խոշոր գումար է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական միակ «Airbus A319» ինքնաթիռը ներկելու համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է։
«Այս խոսակցությունները երբեք իրական հիմք չեն ունեցել, որովհետև մենք տեսել ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բնականոն հունով: Համագործակցությունը, մասնավորապես՝ ռազմական ոլորտում, զարգանում է, այսօր էլ տեսնում ենք, որ այդ համագործակցությունը շարունակվում է, միջպետական որևէ տարաձայնություն չեմ տեսել: Իսկ խոսակցություններ միշտ էլ կարող են լինել, ինչը մեծամասամբ վերաբերում է ԶԼՄ դաշտին կամ ինչ-որ քաղաքական ուժերի մեր երկրի ներսում, որոնք փորձում են դա օգտագործել՝ որպես քաղաքական պայքարի միջոց: Սա իրականում միջպետական հարաբերությունների հետ, կարծում եմ՝ այդքան էլ կապ չունի»,- ասաց Միքայել Զոլյանը:
Կընդունի՞ Պուտինը հավատարմության այս երդումը։ Հազիվ թե։ Որովհետև հավանաբար կմտածի, կմտածի ու կեզրահանգի, կեզրահանգի ու կորոշի, որ իր հաջողության ու իշխանության ակունքներն ուրացողը կուրանա նաև նրան, հանուն ում ուրանում է սեփական սկզբունքներն ու արժեքները: Արդեն՝ դրանց բացակայությունը։
«Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության, ոստիկանությունն օգտագործվում է իշխանության շահերի համար»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։
Salon.com-ը հաղորդեց, որ «2018 թ․ Թրամփի կողմնակից պաշտոնյաները ոչ առևտրային «Քաղաքների վերածննդի դաշինք» (URC) անվամբ վիճահարույց կազմակերպությունից, որը վերջերս կորցրել էր հարկերից ազատված բարեգործական կազմակերպության կարգավիճակը և այս տարվա սկզբին հայտնվել թերթերի վերնագրերում՝ սևամորթ ընտրողներին կասկածելի կանխիկ գումարներ բաժանելու համար, նպաստել են ոչ պաշտոնական օտարերկրյա ազդեցության քարոզարշավին Թուրքիայի ազդեցիկ մարդկանց անունից»:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարյուր միլիոն չափաբաժին մատակարարել Հնդկաստանի դեղագործական ընկերությանը:
Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքի կապակցությամբ, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախի Հանրապետություն տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։
Հայաստանի համար Մերձավոր Արևելքը մշտապես եղել է կենսական շահերի ապահովման գոտի, տարածաշրջան, և նախարարի այցը Եգիպտոս կարևոր էր, սակայն շատ ուշացած։ Ինչո՞ւ է երկուսուկես տարի անց Հայաստանի գործող կառավարության արտաքին քաղաքականության պատասխանատուն նոր հիշում Մերձավոր Արևելքի մասին, ինչո՞ւ այդ կոնտակտները ավելի վաղ չէին սկսվել, և ինչո՞ւ են սպասել գեոպոլիտիկ սպիրալի հերթական պտույտին ու լարվածությանը, որպեսզի վերջապես հայացք նետեն անմիջապես մեր հարևանությամբ գտնվող հսկայական աշխարհաքաղաքական ռեգիոնի վրա, որի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության վրա նույնպես հսկայական է։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է: