«Պարոն Ծառուկյանի գրառման մեջ ով պետք է իրեն գտներ, վստահ եմ՝ գտել է». Իվետա Տոնոյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝  որևէ մեկը կասկածի տակ չի դնում այն, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ունի վառ երևակայություն:

«Պարոն Ծառուկյանի գրառման մեջ ով պետք է իրեն գտներ, վստահ եմ՝  գտել է, սրան ավելացնելու որևէ բան չունեմ: Քաղաքականության մեջ ինձ համար բացարձակապես կարևոր է քաղաքական բարեկրթությունը: Ինչ-որ դիսկուրսի մասին չեմ կարող խոսել, որովհետև ինքս այստեղ որևէ դիսկուրս չէի առանձնացնի: Քաղաքական գործընթաց  է տեղի ունենում, մենք իսկապես պատրաստվում ենք Սահմանադրությամբ ամրագրել, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք բարձր քաղաքական պաշտոններ չպետք է զբաղեցնեն: Հիմա, թե ով է այս հայտարարության մեջ տեսել, որ հենց ինքն է դրա հասցեատերը, սա արդեն իրենց իրավունքն է»,- ասաց Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գրառումներին և դրա հետ կապված Ալեն Սիմոնյանի մեկնաբանությանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս