Մենք կարևորում ենք յուրաքանչյուր դրամ ներդրում և կարծում ենք, որ կառավարությունը պետք է առավելագույնս նպաստի դրանց ներգրավմանը և հետևողական լինի առաջացած խնդիրների լուծման գործում։ Այսպիսի ենթատեքստ ուներ հարցս ուղղված վարչապետին, որը հետագա քննարկումների առիթ դարձավ։ Նախ վարչապետը չհիշեց, որ անձամբ ներկա է գտնվել և ծանոթացել է իբրև թե հայ-իրանական արտադրության «Սայնա Արմենիա» մեքենային և քանի որ չհիշեց 2018թ. այդ իրադարձությունը, նաև չմեկնաբանեց, թե ինչո՞ւ այդ ներդրումը այդպես էլ չկայացավ։
Նյու Յորքի իշխանությունները կրկին հետաձգել են դպրոցներում պարապմունքները վերսկսելու օրը COVID-19-ի համավարակի ֆոնին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ելույթ չի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում վերջինիս սեպտեմբերյան նստաշրջանի ժամանակ:
Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է, որ վայր է դնում Վճռաբեկ դատարանի նախագահի և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները: Երվանդ Խունդկարյանի հայտարարության մեջ ասված է․
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս կալանավորվել է լրագրող Թերեզա Ասատրյանը: Վերջինս մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր գումարներ շորթելու մեջ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը ենթադրում է ավելի քան 350 միլարդ դոլարի տրամադրում ամերիկյան տնտեսության ամրապնդման համար՝ Չինաստանի հետ մրցակցության նպատակով:
Թեև վարչապետը և ԿԳՄՍ նախարարը վերջին օրերին փորձում են ներկայացնել, որ իրենք իրականացնում են բարեփոխումների քաղաքականություն, որը բախվում է “հետադիմական ռեակցիայի”, իրականությունը այն է, որ ոլորտում որևէ շոշափելի բարեփոխումներ վերջին երկու տարիների ընթացքում չկան։
Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ասպարեզ» պարբերականը տեղեկացնում է, որ հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել:
ԱԺ նիստը՝ ուղիղ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս հուլիսի 17-ին Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը: Հենց նույն օրը՝ զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:
Այս իրավիճակը փաստում է, որ իշխանության ներսում արդեն բեւեռների պայքար է սկսվում, որը հիմնահատակ քանդելու է մի քանի «փայատերեր» ունեցող այս իշխանության առանց այդ էլ խարխուլ հիմքերը։ Նրանց միջեւ պայքարը առաջիկայում թեժանալու, եւ ընդդիմությունը, մասնավորապես արտախորհրդարանական ընդդիմությունը, այլեւս անելու գործ չի ունենալու, քանի որ իշխանությունն ինքը իրեն արդեն խժռում է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ-ն նախօրեին ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչը թուլ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել՝ «Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է», չնայած, որ շատ մասնագետներ պնդում են, թե նախ՝ իշխանություններն իրենք են ստեղծել իրական ճգնաժամ, եւ երկրորդ՝ այն, ինչ տեղի է ունենում, հակաիրավական է, ավելին՝ հակասահմանադրական է։
Իրականում հենց Նիկոլ Փաշինյանին էր պետք այդ քննարկումը, եւ խորհրդարանում հարցը պետք է բարձրացներ իրեն հավատարիմ ընդդիմադիր ուժը։ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմող Էդմոն Մարուքյանն էլ հենց, նախկին թիմակցի հորդորով, որոշեց օգնել կառավարությանը եւ խմորվող գործընթացների շոգեքարշը դառնալ։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի շուրջ առաջիկայում կարող են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի երեք նոր անդամների ընտրությունից հետո այժմ դատարանի կազմն ամբողջական է, եւ առաջիկայում պետք է դատավորները նիստ անեն, իրենց միջից ընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ եւ վերադառնան բնականոն աշխատանքի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցի քվեարկությունը ցույց տվեց, որ իշխող թիմում առնվազն միակարծիք չեն Հարությունյանի հարցում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի փոխհարաբերությունները նոր փուլ են թեւակոխել։ Մի կողմից, Հարությունյանն ընդլայնում է Բաբայանի լիազորությունները, եւ ԱԱԽ աշխատակազմը մոտ 10 անգամ ընդլայնվել է՝ հասնելով 56 հաստիքի՝ նախկին 3-4-ի փոխարեն, մյուս կողմից՝ Բաբայանի մարդկանց են ազատում։ Արայիկ Հարությունյանի հրամանով Աշոտ Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից, մեկ այլ հրամանով նա իր մտերիմ գործարարներից մեկին՝ Սասուն Բարսեղյանին, նշանակել է այս պաշտոնում։
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ամենալարված իրավիճակներից մեկի էպիկենտրոնը դարձել է Երևանի պետական համալսարանը, ուր մեկ տարուց ավելի է, ինչ, մեղմ ասած, «արշալույսները խաղաղ չեն»։
«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ի աջակցություն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի Facebook-ի գրառումը, որն ուղղակիորեն ուղղված էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա «մութ անցյալին», վերջինը չի լինի:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Ջուլֆալակյանին ոչ միայն չկարողացան համոզել մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնել, այլեւ նա կարծես ձեռնոց է նետում իշխանությանը։ Երեկ նա ԿԳՄՍ նախարարին ուղիղ եթեր բանավեճի հրավիրեց։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սուրհանդակ են ուղարկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ: Մասնավորապես, նրան ասվել է, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ, առհասարակ, իշխանությունների միջեւ փոխհրաձգությունը դադարի:
Ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դաթունան ցանկանում է գնել Վլադիմիր Լենինի մարմինը և տեղադրել այն Վաշինգտոնում կառուցված դամբարանի կրկնօրինակում:
Քիչ առաջ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։
Ակլոհոլային թունավորման արտառոց դեպքից հետո պարզվում է, որ նույն մահաբեր մեթիլային սպիտով նաև ալկոգել է պատրաստվել և մտել շուկա:
Թուրքիայի Այդըն նահանգի Դիդիմ շրջանի Աքբյուք թաղամասում անհայտ անձինք պատ են շարել ու փակել տեղի հունական եկեղեցու պարիսպների 2 մուտքերը։
«Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին՝ Արթուրին, տեղավորել մարզպետարանում՝ որպես մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ: Մրցույթը եղել է, բայց նա չի անցել, քանի որ գրավոր շեմը չի հաղթահարել: Համենայնդեպս, նման դեպքի արդեն ականատես եղել ենք՝ Միրզախանյան Լիլիթը, որը մարզպետ Գարիկին մորքուրի թե հոպարի հարս էր գալիս, էլի մրցույթը եղավ՝ չանցավ, բայց այնքան ձգեց, մինչև կարողացավ անցկացնել, երրորդ-չորրորդից նոր անցկացրեց, նույնն էլ սրան է անելու»,- ասաց Արարատի մարզի բնակիչը:
168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի տաղավարում «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր, փաստաբան Նարինե Բեգլարյանի հետ զրուցել ենք ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծից, ըստ որի՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի համար փոխհատուցման չափն ավելանում ու 1 միլիոն ՀՀ դրամից՝ 5 միլիոն, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն ՀՀ դրամից՝ 10 միլիոն է դառնում:
Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության նախագահը հաստատեց ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը, սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ԱԽ անդրանիկ նիստն այս կազմով: Նշենք, որ Նախագահի հրամանագրով հաստատված կազմը հետևյալն է․
Թուրքիայի Անթալիա նահանգում 3․5 ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 5 անգամ աճել է։ Այս մասին հայտնել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) Անթալիայից ընտրված պատգամավոր Այդըն Օզերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Հուլիս ամսվա առաջին կեսին` Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված լարվածությունից երկու ամիս անց, նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ակտիվ միջնորդությամբ, չի հաջողվում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ով ավելի վաղ ներկայացրել է իր հրաժարականի դիմումը, պետական ծառայությունը կշարունակի Կառավարությունում։