
Հայաստանի իշխանություններն ամեն կերպ ցույց են տալիս, որ պատրաստ են վերադառնալ բանակցությունների․ Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը ֆեյսբության իր էջում գրում է․ «Հայաստանը հնարավորություն ունի բանակցային սեղան վերադառնալու ավելի կոշտ և ուժեղ դիրքերից
Հայաստանի իշխանություններն ամեն կերպ ցույց են տալիս, որ պատրաստ են վերադառնալ բանակցությունների՝ Մնացականյանի կառուցողականությունն ու Փաշինյանի հավաստումները, որ մենք նախապայմաններ չենք դնում, դրա ամենավառ ցուցիչն են:
Դրան զուգահեռ՝ հռետորաբանության զգալի կոշտացում Արցախի կողմից և առնվազն հռետորաբանության փոփոխություն պաշտոնական Երևանի մոտ: Փաշինյանն երեկ ԱԺ-ում չխոսեց իր սիրելի թեզերի մասին, դրա փոխարեն շեշտեց, որ հուլիսյան դեպքերը չեզոքացրել են ուժի կիրառման սպառնալիքի թեկուզ երևակայական ազդեցությունը:
Եթե բանակցային գործընթացը վերսկսվի, Հայաստանը շանս ունի ավելի ամուր դիրքերից ներգրավվել բանակցություններում և բարձրացնել պահանջները: Դրա համար պետք է հետևողականություն և ճիշտ կառուցված քաղաքականություն: Մնում է հուսալ, որ ռացիոնալիզմը կհաղթի էմոցիաներին ու սեփական «բացառիկությանը» տուրք տալու վարչապետի սովորությանը»:
Հայաստանը հնարավորություն ունի բանակցային սեղան վերադառնալու ավելի կոշտ և ուժեղ դիրքերիցՀայաստանի իշխանություններն…
Gepostet von Anna Karapetyan am Donnerstag, 17. September 2020