«Եթե չեմ սխալվում, այդ տեղեկությունները, որոնք կապված են եղել պարոն Ծառուկյանի հետ, որ նա դատապարտված է եղել եկեղեցու տարածքում բռնաբարության համար, ինչպես նաև կողոպուտի, հայտնվել են շատ ավելի ուշ, քան Ձեր նշած իրադարձությունները: Քրեական գործն ավելի վաղ է եղել, սակայն դրա մասին որևէ մեկը տեղեկություն չի ունեցել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, որ, եթե ԲՀԿ առաջնորդն այդ նկարագիրն ուներ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում բնութագրել էր վարչապետը, ինչո՞ւ էին նրա հետ համագործակցության հուշագիր ստորագրում:
Պաղեստինյան խնդիրը պահպանում է սրությունը, չնայած Իսրայելի եւ արաբական մի շարք երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը:
Պատերազմը հայտարարված է։ Ու պատերազմը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան այսօրվա գրառմամբ։ «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է Փաշինյանը՝ առանց անուն նշելու՝ ակնարկելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ 40 տարվա վաղեմության քրեական գործը:
Բարոյականության (հատկապես՝ տղամարդկային) հետ դեռ պատանեկության տարիներից լրիվ վերջնահաշվարկ կատարած այս երկոտանին շփոթվել ա իր կարգավիճակից ու ընկել ա ցայտնոտի մեջ:
Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։
Չինաստանը եւ Ռուսաստանը Միացյալ Նահանգների համար գլխավոր ռազմավարական ախոյաններն են: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն ԱՄՆ-ի RAND ոչ առեւտրային կազմակերպությունում ունեցած ելույթի ժամանակ։
«Ես վստահ եմ, որ այն մեջբերումը, որը հայտնվել է պարոն Ծառուկյանի էջին, վերաբերում է Պետրոսյան Գևորգին, որի հետ կապված մամուլում, ինչպես նաև տարբեր տեղերում տեղեկություն է տարածվում, որ ինքն առողջական խնդիրներ է ունեցել մշտապես: Նաև, երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը: Կարծում եմ՝ այդ որոշումն այդ ժամանակ կայացրել է նույն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ՝ հիմա Գագիկ Ծառուկյանի քաղաքական բուռն վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նորից նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորվի»,- խորհրդարաանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետ-ԲՀԿ փոխհրաձգությունն ինչի՞ հետևանք է:
168.am-ի հարցին, թե արդյո՞ք նրանց առարկայական խոստումներ են տրվել, իրավապաշտպանը պատասխանեց, որ, թերևս, նրանք դա ինքնին ենթադրվող բան էին համարում, և, ինչպես որ Վահե Գրիգորյանի ընտրությունը ողջունեցին, այնպես էլ կողջունեին յոււրաքանչյուրի ընտրությունը, ով իրենց թիմից կլիներ:
Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 34 միլոն դրամի ենթադրյալ վատնում կատարելու համար։
Խմբակցությունն իրավունք ունի որոշում կայացնել վարչապետի կողմից բժշկական զննություն անցնելու վերաբերյալ: Որոշման կայացումից հետո խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը եռօրյա ժամկետում այն ուղարկում է Ազգային ժողովի նախագահին, ով այն ստանալուց հետո անհապաղ հանդես է գալիս այդ մասին հայտարարությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի երեկվա ելույթին՝ գրելով․
Անցած հանգստյան օրերին բնական հրդեհների ծուխը, որոնք սկսվել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափին, հասել է Հյուսիսային Եվրոպա:
Մի քանի շաբաթ առաջ Ա. Թորոսյանը պետական կառավարման համակարգում չընդունված տոնով հայտարարեց, որ որևէ պարագայում հրաժարական չի տա։ Հասկանալի է, որ դրա հասցեատերը վարչապետն էր։ Նույնատիպ տեքստով հանդես էր եկել Մարությանը՝ շեշտելով, թե «բարձր տրամադրությամբ է հետևում» իր հրաժարականի մասին լուրերին։ Երեկ էլ վարչապետ Փաշինյանին բաց տեքստով սպառնաց ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը. «Ես հեղափոխական թիմի առաջնորդներից էի և եմ, ինձ հրաժարականով մի վախեցրեք»։
ԱՄՆ-ը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութի տարածումն սկսել հոկտեմբերին:
Ուկրաինացի բժիշկները կորոնոնավիրուսով վարակման 3 584 նոր դեպք են հայտնաբերել, ինչն օրական ռեկորդային ցուցանիշ է համավարակի սկզբից ի վեր:
Բողոքի ակցիաներ՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 121 կողմ ձայն:
Հնդիկ բժիշկներն անցած օրվա ընթացքում հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 97,8 հազար դեպք. դա երկրում մեկ օրվա ընթացքում հիվանդացածների թվի ամենամեծ աճն է կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր:
Ազգային ժողովի կողմից օրերս Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրված Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորի պաշտոնը:
Ազգային ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին: ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծն ԱԺ նիստում ստացավ 35 կողմ, 84 դեմ ձայներ:
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ, ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:
Վարձատրումը տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալելու այն մարդուն, որն անցած հանգստյան օրերին կրակ է արձակել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) օկրուգի երկու ոստիկանների վրա, 100 հազար դոլարից ավելացել է մինչեւ գրեթե 300 հազար դոլար:
Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Փաշինյան Նիկոլ, ստի հերը շուն դառնա, թե արդեն գրպանդ դրած կուսակցությանդ նախագահ՝ Պապիկան Սուրիկը, ժամանակին ՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու դիմում չի գրել:
Ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած քառօրյա նիստի աշխատանքները: Քվեարկության կդրվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծը:
Չգիտես՝ ինչու, մենք ձևավորված թյուր կարծիք ունենք, որ դեմոկրատների հետ ավելի լավ ենք աշխատել կամ աշխատելու, քան հանրապետականների: Հետևապես Բայդենի հետ ավելի հեշտ է լինելու քան Թրամփի: Սրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, հետևաբար առավել մեծ ազդեցություն ունի դեմոկրատ օրենսդիրների վրա:
Ռազմական և քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի նախագծմամբ ու արտադրությամբ զբաղվող Թուրքիայի առաջատար «Baykar» ընկերություն իր արտադրած թռչող մեքենայի առաջին փորձարկումներն է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ուրեմն հլը ինչ ա ասում էս ԼԳԲՏ-ն (նկատի ունեմ՝ լեզուների գիտակ բախտավոր տղան)…
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզերում «կուսակցական կյանքը» որոշակի առումով պասիվացավ, ավելի կոնկրետ՝ գտնվում էր յուրօրինակ «թայմ աութի» փուլում։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամները»՝ առավել հայտնի որպես Սորոսի հիմնադրամ, դիմել է ԱԺ նախագահին` պահանջելով ձեւավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որը կքննի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վարքը։ Սորոսականներին վրդովեցրել է, որ Սիմոնյանը «Հրապարակին» տված հարցազրույցում հանդգնել է ասել․