BRICS-ի անդամ երկրների տիեզերական գործակալությունների ղեկավարներն աջակցել են կազմակերպության շրջանակում Տիեզերական խորհրդի ստեղծմանը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Արցախցիների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար մեկնարկած հետևողական պայքարին զուգահեռ՝ սաստկացել են հատկապես իշխանական ու մերձիշխանական կայքերում ու սոցիալական ցանցերում արցախատյացության, արցախցիների հանդեպ թշնամանքի գեներացման դրսևորումները:
Առանց կռվի զոհ լինո՞ւմ է. կենդանի մեռած ենք մենք. 3 տուն, 2 մեքենա, լիքը նկուղներ եմ թողել Արցախում
Աջակցությունը 2 ամիս կերկարաձգեն. ամեն ինչ անելու ենք, որ արցախցիները չարտագաղթեն. Խորհուրդ
Ապրիլի 28-ին Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» օրակարգում 1992 թվականի մայիսին հայկական կողմի իրականացրած Շուշիի օպերացիան էր՝ հաղթական ելքով:
Որոշման մասին Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր այս ամսվա սկզբին, երբ Բուդապեշտ էր ժամանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որին ձերբակալելու օրդեր է տրվել Միջազգային քրեական դատարանի կողմից։
Թուրքիայի զբոսաշրջային Անթալիա քաղաքում բացվել է երկրի երկրորդ ամենամեծ օդանավակայանը։ Նշվում է, որ այն համարվում է երկրորդը Ստամբուլի օդանավակայանից հետո։
ԱՄՆ-ն արդյունավետ բանակցություններ է վարում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ, սակայն չի բացառում իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները, որպեսզի Թեհրանը միջուկային զենք ձեռք չբերի։ Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Ախպե՛ր, ծնկներս թողած՝ գլխիս եմ խփում, սխալվել ենք. էդքան շատ ես սիրում Ադրբեջանը, գնա, էնտեղ ապրի. երևանցին՝ Փաշինյանին
Քանի՞ անգամ պիտի տուն դնես, քանդեն. 37 տարի պայքարի մեջ եմ. դուք չգիտեք թուրքին. նա արնախում է
Հողերս գլխներիդ. սրանք տառապում են «նախկինացավ» վիրուսով. ինչքան թալանել են, հո ձեր չափ չե՞ն թալանել
Այս ամենին զուգահեռ՝ բանակցություններ են սկսել նաև Իրանն ու ԱՄՆ-ը, այստեղ ևս ամեն բան հարթ չէ, քանի որ պատերազմի կողմնակիցները քիչ չեն, ուստի, եթե Իրանը կոշտ դիրքավորվի, ապա այստեղ ևս վտանգները կմեծանան։ Աշխարհը մեծ ու բարդ վերադասավորումների փուլ է ապրում, որը վերաբերում է գրեթե բոլոր երկրներին, սակայն կան ռեգիոններ, որոնք ավելի են ազդվում այս ամենից, որոնցից մեկը հենց Հարավային Կովկասն է։
Երեք անգամ հանդիպում է տեղի ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ
Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները վրանը կհանեն ու կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Կանադայում ապրիլի 28-ին կայացած խորհրդարանական ընտրությունների գրեթե բոլոր քվեների հաշվարկի արդյունքներով՝ Լիբերալ կուսակցությունը՝ վարչապետ Մարկ Քարնիի գլխավորությամբ, խորհրդարանում ստացել է 168 մանդատ և կարող է կազմել փոքրամասնության կառավարություն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Կուզեն ծեծ, կստանան ծեծ, կխոսեն փողոցային լեքսիկոնով, կստանան նույնը. Անի Խաչատրյանը սպառնում է
Ով մտածում է՝ անձ վիրավորելով՝ պատասխան չի ստանալու, չարաչար սխալվում է…Բա Ձեր հայրը ինչո՞ւ դատին չի գալիս. Տիգրան Ավինյանը անակնկալի եկավ
Իրանի Սպահանի նահանգում գտնվող «Ավանար Պարսիան» ընկերությունում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Iran International հեռուստաալիքը։
Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն, ըստ էության, Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ «Փաստինֆոյի» տեղեկություններով, դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր Արցախաբանկում։
#ՀԻՄԱ. Ազատության հրապարակից արցախցիների շտաբ-վրանը կհանվի, բայց մեկ պայմանով. #ՈւՂԻՂ
Եթե Փաշինյանի առաջարկների սկզբունքները նույնն են, ապա ինչո՞ւ են Իրան-Ադրբեջան պայմանավորվածությունները մշտապես գործնական աշխատանքների վերածվում, իսկ Հայաստանի կողմի առաջարկները մշտապես մնում բանակցային մակարդակի վրա։ Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, Բաքուն Երևանից պահանջում է առանց հայկական վերահսկողության ճանապարհ ՀՀ տարածքով, և տարբեր միջոցներով ճնշումներ բանեցնելով՝ փորձում հասնել իր ուզածին։ Չի կարող նույնանման առաջարկ լինել, դրանք էապես տարբեր են թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական, և թե՛ այլ առումներով։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր, որ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հետ կապված Մոսկվայում նախատեսված միջոցառումներին։
Նախագահներն, ի թիվս այլ բաների, Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին Մամաև կուրգանում կհարգեն Ստալինգրադի հերոս պաշտպանների հիշատակը։
Իրանի խորհրդարանն իմփիչմենթի գործընթաց է սկսել Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի դեմ՝ երկրի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում անփութության հետևանքով առաջացած պայթյունի պատճառով։
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Նևշեհիր քաղաքում բնակելի շենքի երկրորդ հարկի պատշգամբից 2-ամյա երեխա է ընկել փողոցում տեղադրված աղբարկղի մեջ։
Վրաստանի նախագահի խոսքով՝ հայ-վրացական օրինակելի և դարավոր բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը երկու երկրներին ամուր հիմք են տալիս առկա յուրահատուկ հարաբերությունների հետագա զարգացման համար։
«Գիտեք, ես 3 տարի քաղաքապետարանի տարբեր աշխատանքների վերաբերյալ նմանատիպ ահազանգեր ստանում եմ, և տարբեր ահազանգերի հետքերով գնացել ենք, և մոտավորապես երևի մի 5% դեպքերում իրապես խնդիր է եղել»։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը վստահ է՝ Ադրբեջանը Սյունիքում, Գեղարքունիքում կրակոցներ արձակելով՝ ուզում է սահմանին ապրող բնակիչներին նախ պահել վախի մեջ, հետո ստիպել, որպեսզի լքեն իրենց գյուղերը, որի պարագայում առաջ գալն ու նոր հայկական տարածքներ գրավելն ավելի հեշտ կլինի։
Ըստ հրապարակման՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է գործադրել բոլոր ջանքերը տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։
Ըստ հրապարակման՝ Սառը պատերազմի ավարտից ի վեր Միացյալ Նահանգները չի ունեցել միջին հեռահարության բալիստիկ հրթիռ։