Բաժիններ՝

Իրանում իմփիչմենթի գործընթաց են սկսել ճանապարհների և քաղաքաշինության նախարարի դեմ

Իրանի խորհրդարանն իմփիչմենթի գործընթաց է սկսել Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի դեմ՝ երկրի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում անփութության հետևանքով առաջացած պայթյունի պատճառով։

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի քաղաքացիական շինարարության հանձնաժողովի անդամ Մանան Ռայիսին։

Նա նշել է, որ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնվել է խորհրդարանի անդամների կողմից՝ հիմնվելով թույլ տված թերացումների վրա։

«Ֆարզանե Սադեղի իմփիչմենթի առաջարկը մինչ օրս ստացել է խորհրդարանի 41 անդամի ստորագրությունը», – հայտնել է նա։

Փաստաթղթում ուրվագծել է ութ առանցքային հարց, որոնց թվում նշվել է նավահանգստի գործունեության կազմակերպման անփութությունը և անգործությունը, նախարարության վատ գործելակերպը բնակարանային շուկան կարգավորող օրենքների կիրառման գործում, տրանսպորտի ոլորտում ստեղծված բարդ իրավիճակը, բնակարանային գրանցման ծրագրի փակումն ու մարդկանց իրենց օրինական իրավունքներից զրկելը և այլն։

Մանան Ռայիսին նաև նշել է, որ նախարարը վստահության քվեի նիստում ներկայացրել էր իր նախարարության տարբեր առաքելությունների կոնկրետ պարտավորությունները, սակայն ծառայությունից ամիսներ անց և չնայած բազմաթիվ հետևողական քայլերին, հանդիպումներին, բանավոր, գրավոր և անձնական հիշեցումներին, գործնականում չկա որևէ առաջընթաց կամ ճանապարհների և քաղաքային զարգացման տարբեր ոլորտներում լուրջ վերափոխումների ծրագրեր։

Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի զոհերի թիվը հասել է 70-ի։ Պայթյունի հետևանքով վիրավորված 1072 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, 138-ը դեռևս բուժում են ստանում։

Ավելի վաղ Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին հայտարարել էր, որ տեղի ունեցած պայթյունն անփութության ու թերությունների հետևանք է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930