Կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորի նյարդերն էլ կարող է ինչ-որ պահի տեղի տան ու մի բան էլ ավել ասեն. Ավինյանը՝ Նոր Նորքի թաղապետի hայhnյախառն uպառնալիքների մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բլոգեր Արթուր Չախոյանի և Նոր Նորքի համայնքապետի միջև տեղի ունեցած սպառնալիներով ու հայհոյանքներով ուղեկցվող վիճաբանությանը, որ ծագել էր այն բանից հետո, երբ Չախոյանը ահազանգել էր համայնքում մանկապարտեզի անորակ շինարարության մասին, ասաց. «Գիտեք, ես 3 տարի քաղաքապետարանի տարբեր աշխատանքների վերաբերյալ նմանատիպ ահազանգեր ստանում եմ, և տարբեր ահազանգերի հետքերով գնացել ենք, և մոտավորապես երևի մի 5% դեպքերում իրապես խնդիր է եղել»։

Նա նաև հաստատեց Արթուր Չախոյանի պնդումը՝ ասելով. «Դուք խոսում եք, մի մանկապարզի մասին, որը քաղաքապետարանը դեռ չի ընդունել, այսինքն՝ այո, այդտեղ կան խնդիրներ, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունը դեռևս գումարը չի վճարել ամբողջությամբ և այդ խնդիրների լուծման ճանապարհն է շինարարին, տեխհսկողին և մնացածին աշխատացնելն է, ինչն անում է Երևանի քաղաքապետարանը։

Այդպես անելով մենք 3 տարի բոլոր այն տարբեր հատվածներում շինարարության վերաբերյալ մտահոգությունների մասին բարձրաձայնումները շտկել ենք տվել, այսինքն՝ երբեք այդպիսի դեպք չի եղել, որ մենք աշխատանքը փակած լինենք, ընդունած լինենք ու իրականում դրա մասին այդ բարձրաձայնումը իրականություն դուրս գա»:

Միաժամանակ Ավինյանն ասաց, թե Չախոյանի բարձրաձայնումների մեջ «շատ մեծ սուտ կա»։

«Շատ մեծ ստի չափաբաժին կա, այսինքն՝ հասկանում են, որ քաղաքապետարանն այդ աշխատանքը չի ընդունել, բայց ամեն անգամ գնում են ու այն հատվածներում են բարձրաձայնում, որտեղ Երևանի քաղաքապետարանը դեռևս աշխատանք չի ընդունել։ Բայց այն պահի դրությամբ, երբ որ արդեն անցնում են անձերի բարոյականությանը, վիրավորանքներին՝ կներեք, բոլորն էլ մարդ են, բոլորի նյարդերն էլ կարող է ինչ-որ պահի տեղի տան ու մի բան էլ ավել ասեն։

Կներեք, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ով մտածում է, որ ինքն անձ վիրավորելով պատասխան չի ստանալու՝ չարաչար սխալվում է»,- ասաց Ավինյանը:

Դիտարկմանը, թե իր հայրն էլ «Օպելի» վարորդներին համբալ անվանեց, բայց դատական նիստերին չի ներկայանում՝ Ավինյանն ասաց, որ լրագրողներն այդ օրակարգեր կարող են զարգացնել ընդդիմադիր գործիչների հետ։

Տեսանյութեր

Լրահոս