Դրա կապակցությամբ այսօր՝ ժամը 15:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ կմանրամասնեմ տեղի ունեցածը
Եթե տոմետների և այլ սարքավորումների գնումները բաց և հասանելի են, ապա մյուս գնումները Ազգային ժողովը փորձել է թաքցնել։
Հայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից՝ չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա պարզ է դառնում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից Sputnik Արմենիային տրված գրավոր պատասխանից։
BBC-ն նշում է, որ լիբերալների հաղթանակը բավական տպավորիչ էր, քանի որ երեք ամիս առաջ, նախքան Մարկ Քարնին կփոխարիներ վարչապետ Ջասթին Թրյուդոյին, կուսակցության վարկանիշը բավական ցածր էր։
Այս պատմության ամենավատ բացահայտումն այն է, որ մեր պետական համակարգում համառորեն շարունակում է գերիշխել այն մտածելակերպը, թե եթե վերադասը որոշել է չաշխատել քո հետ, ապա դու պետք է հաշվի նստես դրա հետ։
Իրանի ներքին գործերի նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի պատճառը եղել է անփութությունը։
Իշխանական շրջանակները հերքում էին՝ նման բան տեղի չի ունեցել, Աննա Հակոբյանը չի սպառնացել զոհվածի ծնողներին:
Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ, որում ակնհայտորեն ներգրաված էին ադրբեջանական մի քանի կառույցների ներկայացուցիչներ:
Երեկ օրվա երկրորդ կեսի լրահոսի հիմնական «մոդերատորը» Էդուարդ Շարմազանովն էր, ով Մոսկվայում, մասնակցելով Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի միջոցառմանը, տեղում մի քանի րոպեի ընթացքում կարողացավ կանխել ադրբեջանական պլանավորված սադրանքը
Կողմերը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և այդ պոտենցիալի արդյունավետ իրացման կարևորությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարժանքներին մասնակցում են 17 երկրների զինվորականներ, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Եվրամիության անդամ երկրներից, Թունիսից։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայկական Համալսարանի» ունկնդիրների հետ խոսել է նաեւ Քի Վեսթի և Մադրիդյան սկզբունքների մասին և համեմատական անցկացրել:
Այդ սպասարկման ոլորտն էլ լիմիտ ունի,դու ծով չունես։ Որևէ մի քայլ չի արվել արդյունաբերական հնարավորությունների զարգացման համար։ Սա պիտի փոխվի։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, առաջին քայլը, որը պիտի լինի, անվտանգության հարցն է։ Եթե դու անվտանգության հարց չես լուծում, բոլոր մյուս հարցերը ռիսկային են դառնում»,- ասել է երկրորդ նախագահը:
Ես նախագահ եմ եղել 10 տարի։ Այդ 10 տարվա ընթացքում դուք երբևիցե լսե՞լ եք որևէ լկտի հայտարարություն Ադրբեջանի կողմից, ինչ-որ քայլեր, որոնք կարող էին կասկած առաջացնել նաև մեր հանրության մոտ, որ մենք պաշտպանված չէին։ Այդպիսի բան եղե՞լ է։ Ինձ մոտ այդ մտահոգությունն ընդհանրապես չկար։ «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել […]
Ի՞նչ ունեցանք 2020 թվականի հոկտեմբերից. հասարակության բևեռվածությունը Հայաստանում ֆանտաստիկ մակարդակի էր արդեն, բաժանված էր հասարակությունը՝ սևերի, սպիտակների, հների, նորերի, թալանչիների, ոչ թալանչիների, և այս ամենը տարածվեց ոչ միայն քաղաքական մակարդակի վրա, այլ նաև պրոեկցիա արվեց բանակի վրա։ «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերլուծելով պարտության պատճառները:
Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու, մենք մեզ չխաբենք՝ կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել: Նման կարծիք է հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն մեկ նպատակի շուրջ:
«Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը» (SIPRI) կազմել է 2024-ի գլոբալ ռազմական ծախսերի վերաբերյալ տարեկան զեկույց։ Ըստ այդմ՝ ռազմական ծախսերը համաշխարհային մակարդակով աճել են 9.4%-ով՝ հասնելով 2 տրլն 718 մլրդ դոլարի, ինչը Սառը պատերազմից հետո ամենաբարձր տարեկան աճն է։
Ապրիլի 16-ին հայտնի դարձավ, որ շուրջ 4 տարի քննելուց, մի քանի անգամ քննությունն ընդհատելուց ու կրկին վերսկսելուց հետո Սահմանադրական դատարանը (ՍԴ) վերջապես հրապարակեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշումը:
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները հակահայ ձևակերպումներով փորձել են լարել իրավիճակը, սակայան, հայկական կողմից ստացել են համարժեք պատասխան։
Ըստ որոշ փորձագետների` Վրաստանում քաղաքական ապաստան ստանալը հետզհետե դժվարանում է, և դա կարող է պայմանավորված լինել քաղաքական միտումներով: Փորձագետները կարծում են, որ սա կարող է ավելի հեշտությամբ ազատվելու տարբերակ դառնալ Վրաստանում գտնվող և ժողովրդավարությանը աջակցող օտարերկրյա քաղաքացիներից:
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները միջադեպ են հրահրել, որին հայկական կողմից ստացել են համարժեք պատասխան։
Պակիստանն ունի իր տարածքը պաշտպանելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Նա կարող է պաշտպանվել նաև Հնդկաստանից։
Ընդդիմություն, թե՞ անդիմություն. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունենում Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիում, որի շրջանակներում հրավիրված են՝ ինչպես նախկին Սովետական Միության հանրապետությունների տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր «Եդինայա Ռոսիա»-ի հետ համագործակցում են, այնպես էլ՝ նախկին ԽՍՀՄ-ից դուրս՝ մի քանի տասնյակ երկրների։ Հայաստանից սիմպոզիումին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ)՝ Էդուարդ Շարմազանովը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Դերզյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից (ԲՀԿ)՝ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Լուիզա Սարգսյանը։
Գիտեին՝ դահլիճում ՔՊ-ն է. խոսել ենք փաստերով, ինչից հետո սկսվեց ադրբեջանական հիստերիան. Հայկ Դերզյան
Համաշխարհային ռազմական ծախսերը 2024 թվականին հասել են 2,718 տրիլիոն դոլարի, ինչը 9,4%-ով ավելի է, քան 2023 թվականին։
Վրաստանի եվրոպական հեռանկարը կապված է ԵՄ արժեքների նկատմամբ հարգանքի հետ, և դա քննարկման առարկա չէ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասի մամուլի խոսնակ Անիտա Հիփերը։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել այն ընկերությունների և նավերի նկատմամբ, որոնք աջակցում են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբներին։ Դրա մասին ասված է Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հարցվածների միայն 31%-ն է համաձայն ԱՄՆ նախագահի այն փաստարկների հետ, թե տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում ավելի ամուր հիմք կունենա։