Ուոլցն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրան-ի միջև ընթացող բանակցություններին

ԱՄՆ-ն արդյունավետ բանակցություններ է վարում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ, սակայն չի բացառում իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները, որպեսզի Թեհրանը միջուկային զենք ձեռք չբերի։ Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

«Նախագահ Թրամփը հավատարիմ է իր դիրքորոշմանը և երաշխավորում է, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի: Այդ նպատակին հասնելու արդյունավետ դիվանագիտությունը հենց հիմա է ընթանում, բայց նախագահը հասկացրել է, որ Իրանի կողմից երբևէ նման ռումբ ձեռք բերելը կանխելու բոլոր տարբերակները մնում են սեղանին»,- հայտնել է Ուոլցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930