Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը

Թուրքիայի զբոսաշրջային Անթալիա քաղաքում բացվել է երկրի երկրորդ ամենամեծ օդանավակայանը։ Նշվում է, որ այն համարվում է երկրորդը Ստամբուլի օդանավակայանից հետո։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում տարածքի մակերեսը 90.143 քառակուսի մետրից ընդլայնվել է մինչև 224.000 քառակուսի մետրի։

Մասնավորապես 1.4 մլն քմ տարածքով ավելացվել է ինքնաթիռների կայանատեղիների վայրը՝ դրանց թիվը հասցնելով 202-ի։ Նշվում է, որ Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն մարդու։

Օդանավակայանի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930