Բաժիններ՝

BRICS-ի կազմում կստեղծվի տիեզերական խորհուրդ

BRICS-ի անդամ երկրների տիեզերական գործակալությունների ղեկավարներն աջակցել են կազմակերպության շրջանակում Տիեզերական խորհրդի ստեղծմանը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռոսկոսմոսի»-ի գործադիր տնօրեն Դմիտրի Բականովը Բրազիլիայի մայրաքաղաքում տիեզերական գործակալությունների ղեկավարների հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել Տիեզերական խորհուրդ BRICS-ի շրջանակում, որը պետք է համակարգի աշխատանքն ընթացիկ համատեղ նախագծերի և նոր նախաձեռնությունների առնչությամբ։

Ելույթ ունենալով լիագումար նիստում՝ Բականովը պարզաբանել է, որ BRICS-ի տիեզերական խորհուրդը կարող է դառնալ կազմակերպության հիմնական խորհրդատվական մարմինը տիեզերքի հետախուզման և խաղաղ նպատակներով օգտագործման հարցերում։ Այն կքննարկի նախագծեր և նախաձեռնություններ, միջազգային խնդիրներ, ինչպիսիք են տիեզերական գործունեության երկարաժամկետ կայունությունն ու անվտանգությունը, տիեզերական երթևեկության կառավարումը, արբանյակային նավիգացիան, տիեզերական աղբի նվազեցումը և տիեզերական ռեսուրսների զարգացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930