Ազատության հրապարակից վրանը կհանվի. խորհուրդը կտեղափոխվի Արցախի ներկայացուցչություն

Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները վրանը կհանեն ու կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Ավելի վաղ հյատնել էինք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել էր վրան, ասել, որ լիովին աջակցում է բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին, ինչպես նաև առաջարկել նրանց տեղափոխվել Արցախի ներկայացուցչության շենք։

«Իրականում մենք ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ։ Օրեր առաջ Շահրամանյանն առաջարկել էրմեզ տեղափոխվել Արցախի ներկայացուցչություն, տեղ կհատկացնի մեզ։

Մենք կգնանք այնտեղ»,– նշեց Իսկանդարյանը։

Նա տեղեկացրեց, որ երեկ հանդիպում ենունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ, և նա ասել է, որ վաղը կառավարության նիստի ժամանակ ոչմիայն երակարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը, այլև ընդունել են այնպահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը։
«Մենք թղթի վրա ներկայացրել ենքբոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում էբնակարանային ծրագրին։ Մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, քանի որ նրանք մի շարք կետերով հետքայլ են արել ու ընդունել են, որ մեզ ուղղված ծրագրերը բարելավելու կարիք ունեն»,– ընդգծեց Իսկանդարյանը։
Նա նշեց, որ կառավարությունը միայն երկու հարցի շուրջ իրենց հետ զիջման չի գնացել` ՀՀ քաղաքացիություն ստանալու և Երևանում ու հարակից բնակավայրերում բնակապահովման համար աջակցության չափը անձի հաշվով 3 մլն դրամից 4 մլն դրամ բարձրացնելու հարցերում։

Նա ավելացրեց, որ առաջիկայում համատեղ աշխատելու են կառավարության հետ, սակայն եթե կարիք լինի էլի հանրահավաք անելու, ապա իրենք այդ հարցում կաշկանդված չեն։

Հիշեցնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառավարությունը որոշել էր, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1-ից կրճատվում է։

Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։

Արցախցիները մի քանի անգամ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Առաջին հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ «40+10» ծրագրին հետդարձ չի լինելու, իսկ երկրորդին ընդգծել` պատրաստ են երկարաձգել տրամադրվող աջակցությունը, այդ ընթացքում ձևավորել փորձագիտական խմբեր և ի մի բերել բարձրաձայնվող բոլոր խնդիրները` պայմանով, որ վրանը կհանվի։

Տեսանյութեր

Լրահոս