Բրիտանացիներն սկսել են դեֆիցիտի պատրաստվել Ֆրանսիայի հետ սահմանները փակելու պատճառով
Մեծ Բրիտանիան պատրաստվում է սննդամթերքի հնարավոր անբավարարության, դրա հետ մեկտեղ արտադրողները երկյուղում են աշխատանքի խափանումներից, եթե Ֆրանսիան ուժի մեջ թողնի բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների արգելքը՝ կորոնավիրուսի նոր հիմնամանրէի տարածումը կասեցնելու նպատակով:
Ֆրանսիայի որոշումը, որի մասին հայտարարվել է դեկտեմբերի 20-ի երեկոյան, դադարեցնում է առեւտուրը այնպիսի նավահանգիստների միջեւ, ինչպիսիք են՝ Դուվրը եւ Կալեն, որոնք ամեն օր ընդոնում են մինչեւ 10 հազար բեռնատարներ: Eurotunnel ընկերությունը՝ երկաթուղային թունելի օպերատորը, որը միացնում է Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, նույնպես դադարեցրել է բեռների եւ ուղեւորների փոխադրումները: Այդ ամենը տեղի է ունենում սուրբծննյան տոների ժամանակաշրջանի եւ ԵՄ-ի մաքսային միությունից դուրս գալու ֆոնին, որն սպասվումէ հունվարի 1-ին: Փոխադրումների դադարեցումը նոր ռիսկերով է սպառնում առեւտրին: Այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներ այս կամ այն սահմանափակումները մտցրեցին զբոսաշրջության նկատմամբ, բեռնափոխադրումները Մեծ Բրիտանիա եւ այս երկրից դուրս շարունակվել են համավարակի ժամանակաշրջանում՝ ընդհուպ մինչեւ դեկտեմբերի 20-ի երեկոյան: Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի հետ սահմանը փակել էր 48 ժամով, տեղաշարժերի արգելքը լրանում է դեկտեմբերի 22-ին բրիտանական ժամանակով ժամը 23:00-ին (Երեւանի ժամանակով 03:00-ին):
Դեկտեմբերի 20-ից եվրոպական բազմաթիվ երկրներ Մեծ Բրիտանիայից ժամանողների համար սահմանները փակել են այն բանից հետո, երբ հայտարարեցին սահմանափակումները խստացնելու մասին, որոնք կապված են Լոնդոնում եւ Հարավային Անգլիայում COVID-19-ի նոր հիմնամանրէի հետ: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն Մեծ Բրիտանիայից թռչող ավիաընկերություններին հորդորել է ուղեւորների շրջանում կորոնավիրուսի թեստավորում անցկացնել ինքնաթիռ նստելուց առաջ:
Այդ միջոցառումներին արդեն համաձայնել են British Airways-ը եւ Delta Air Lines-ը: Sky News հեռուստաալիքը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի իշխանությունների հետ քննարկում է բեռնատարների վարորդների զանգվածային թեստավորման հնարավոր սահմանումը բեռնափոխադրումները վերսկսելու համար: Դեկտեմբերի 21-ին M20 մայրուղում, որը գտնվում է Դա դե Կալե նեղուցից Լոնդոն տանող ճանապարհին, կուտակվել է ավելի քան 900 բեռնատար, նշում է Sky News-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: